Հարցազրույց09:30, 08 Նոյեմբեր 2024
Իրանցի փորձագետ․ «Եթե սրվեն թուրք-իրանական հարաբերությունները, դա կազդի նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա»
Կապանում ընթացող «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
-Պրն Քիանի, ըստ ձեզ, ներկայումս ի՞նչ փուլում են թուրք-իրանական հարաբերությունները։
- Թուրքիան մնում է Իրանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք շատ կազմակերպություններ ունենք, որոնք, երբ Իրանում չեն կարողանում կայանալ Թուրքիայում են իրենց գործունեությունը ծավալում։ Դրա պատճառն այն է, որ Իրանում նրանց գործունեությունը կարող է պատժամիջոցների տակ հայտնվել։ Այն ներկրումները, որոնք չենք կարողանում ուղիղ իրականացնել, Թուրքիայի միջոցով ենք կատարում։ Մենք նաև ընդհանուր քրդական հարց ունենք Թուրքիայի հետ, քանի որ Իրանի արևելյան մասում քրդեր են ապրում և նրանք Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի համար ընդհանուր խնդիր են։ Այս խնդիրը Իրաքի ու Թուրքիայի հետ համաձայանեցնում ենք։
Մյուս հարցը վերաբերում է Ադրբեջանին։ Եթե հանկարծ Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները սրվեն, դա անպայման ազդեցություն է ունենալու Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։
Թուրքիան նաև շատ գրավիչ ուղղություն է զբոսաշրջության առումով։ Եթե չեմ սխալվում, Իրանը գուցե 3-րդ կամ 4-րդ տեղն է զբաղեցնում, որի քաղաքացիներն այցելում են Թուրքիա։ Իրանի ու Թուրքիայի հարաբերություններն այս առումով շատ հատուկ են տարբեր ոլորտներում։ Մենք Թուրքիայի հետ ոչ ընկերական, բարեկամական սերտ հարաբերություններ ունենք, բայց նաև չենք էլ ցանկանում, որ այդ հարաբերությունները մրցակցային լինեն։ Կան բարեկամական և մրցակցային ընդհանուր միախառնված հարաբերություններ։
- 3+3 ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում ինչպե՞ս եք գնահատում թուրք-իրանական հարաբերությունները։
- Հարավային Կովկասի վերաբերյալ, ինչպես գիտեք այդ միջանցքի հարցում էլ բանակցություններ ենք վարում ու համակարգում։ Այդ հարթակը անհրաժեշտ է հայացքները հասկանալու համար։ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի, ՌԴ-ի ու Իրանի մոտեցումները կարող են տարբեր լինել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ նոր մրցակցային իրավիճակ չստեղծվի։ Դրա համար պետք է այդ տեսակետները համակարգել և ընդհանուր համագործակցության ուղղով շարժվել։
2020-ից հետո Թուրքիայի ազդեցությունը Կովկասում Ադրբեջանի հետ համագործակցության առումով մեծացել է։ Թուրքիան Հարավային Կովկաս է եկել և Իրանն ու ՌԴ-ն էլ այդ ամենը վերահսկելու համար փորձում են համագործակցության ուղիներ գտնել։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ հաջորդ 3+3 հանդիպմումը տեղի է ունենալու Ստամբուլում և այս իրադարձությունով պայմանավորված (ես այդ կետն եմ առանձնացնում) բարձրացնում է նաև այս ֆորմատի նշանակությունը։
Ես այս համաժողովի ընթացքում էլ նշեցի, որ Իրանը, ՌԴ-ն ու Հայաստանը պետք է նաև առանձնացված գործակցեն։ Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցությունը ավելի սերտ է և նրանք իրենց գործողություններում ընդհանուր են առաջնորդվում։ Չնայած Վրաստանը մեծ ցանկություն չունի այս ֆորմատին մասնակցելու, բայց այդպիսի համագործակցություն ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Իրանը, Հայաստանն ու ՌԴ-ն, եթե համագործակցում են նույն ֆորմատով, Թուրքիան հյուրընկալում է նրանց։ Իմ կարծիքով, եթե այս ֆորմատն աշխատի, ապա մենք տարածաշրջանի խաղաղ համակեցության խնդիր չենք ունենա և խնդիր չի առաջանա, որպեսզի արմտյան երկրները ներգրավվեն տարածաշրջանում։ Այսինքն տարածաշրջանային հարցերը կլուծվեն հենց տարածաշրջանում։
- Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ ձեզ՝ իրատեսական է սահմանի բացումն ու հարաբերությունների կարգավորումը։
- Իրանը ողջունում է հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ այդտեղ չի տեսնում ոչ մի խնդիր, որը հենց վերաբերի Իրանին։ Ես հավատում եմ, որ սահմանները կբացվեն և կարևոր հանգամանք է այն, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումից հետո նաև կարևոր գործոն կլինի հայ-թուրքական սահմանների բացման և երկկողմ համագործակցության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |