Ռազմական17:45, 13 Նոյեմբեր 2024
Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ
Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական հմտությունների և զինտեխնիկայի ուսումնասիրությն վրա կենտրոնացած այս զորավարժությանը հետևել է նաև Հունաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստավրոս Պապաստատոպուլոսը:
Դասընթացների և զորավարժությունների շրջանակներում մասնակիցները խորը տեղեկատվություն են ստացել տարբեր զինատեսակների և տեխնիկայի վերաբերյալ։
Զորավարժության նպատակներից մեկն էլ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված համագործակցության զարգացումն է։
Զուգահեռաբար, Արևմտյան Թրակիայի Քսանթի քաղաքում ընթանում է «Օլիմպիական համագործակցություն-24» միջազգային զորավարժությունը։ Հունաստանի կողմից անցկացվող այս զորավարժություններին մասնակցում են ութ երկրների զինվորականներ՝ նունպես շեշտը դնելով տարածաշրջանային համագործակցության և համատեղ պաշտպանական կարողությունների վրա:
Այս միջազգային զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Քսանթիի Քայալար գյուղում, սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 9-ին և նախատեսված են մինչև նոյեմբերի 22-ը: Մասնակից երկրների թվում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հորդանանը և Հունաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովը։
Սա առաջին դեպքն է երբ Թուրքիան Եվրամիության և ՆԱՏՕ անդամ երկրի ռազմանավ է մատակարարելու:
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |