Քաղաքական10:10, 18 Նոյեմբեր 2024
Թուրքիայի նախագահը Բրազիլիայում է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Բրազիլիա՝ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք «G20»-ի գագաթնաժողովին։
Օրակարգում են համաշխարհային տնտեսության զարգացման համար իրականացվելիք քայլերին վերաբերող հարցերը, ինչպես նաև տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին քննարկումները։
Նշվում է, որ Էրդողանը Բրազիլիա է մեկնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքի, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի, նախագահականի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) փոխնախագահ, խոսնակ Օմեր Չելիքի և այլ պաշտոնատար անձանց հետ մասին։
Թուրքական պատվիրակությունը նախագահող Էրդողանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու, որոնց ընթացքում ուշադրություն է հրավիրելու Պաղեստինի Գազայի հատվածի և Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարձակումների վրա։
Ընդծվում է նաև, որ թուրք նախագահը գործընկերների հետ զրույցում խոսելու է նաև Պաղեստինը որպես պետություն ճանաչելու անհրաժեշտության մասին։
Նշենք, որ գագաթնաժողովին մասնակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր գագաթնաժողովին չմասնակցելու մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |