Ռազմական17:08, 27 Նոյեմբեր 2024
Թուրքիան իր S-400 համակարգը կարող է պատրաստ վիճակի բերել 12 ժամում

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարություններ է արել S-400 հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) վերաբերյալ՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ համակարգի ձեռքբերման գործընթացի և ներկայիս վիճակի մասին:
Պարզվում է, որ Թուրքիան կարող է իր զինանոցում գտնվող S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը պատրաստ վիճակի բերել 12 ժամվա ընթացքում:
Նախարար Գյուլերը նշել է, որ 1991 թվականից ի վեր Թուրքիան դիմել է աշխարհի բազմաթիվ երկրների՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու խնդրանքով, սակայն տարբեր պատճառներով այդ խնդրանքները չեն բավարարվել:
«Մենք Patriot համակարգ ենք խնդրել ԱՄՆ-ից, սակայն արդյունքի չենք հասել: Մենք SAMP-T համակարգ ենք խնդրել Ֆրանսիայից և Իտալիայից, սակայն այն ևսս չի տրամադրվել մեզ»,- հիշեցրել է Գյուլերը։
Նաև շեշտել է, որ Չինաստանը նույնպես մերժել է ՀՕՊ համակարգ տրամադրելու իրենց առաջարկը: Ուստի այդ ամենից հետո Թուրքիան ստիպված է եղել Ռուսաստանի գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգ:
Նախարար Գյուլերը հայտնել է, որ ամերիկացիները չեն առարկել նշյալ ՀՕՊ համակարգի տեղակայմանը Թուրքիայի ընդունած պայմանների շրջանակներում:
Գյուլերը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ S-400 համակարգի տեղակայման վայրերը պատրաստ են, և հայտարարել, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:
«Բոլոր տեղակայման վայրերը, ներառյալ ստորգետնյա պահեստները, պատրաստ են: Հրաման տրվելու դեպքում, կախված համապատասխան տարածքից, կսկսվի գործողությունը, և մոտավորապես 12 ժամվա ընթացքում ամբողջ համակարգը կտեղակայվի», - ասել է նա:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |