Քաղաքական17:21, 27 Նոյեմբեր 2024
Էրդողանի նոր բանաձևը. «Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա»
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի սոցիալական միասնության մեջ՝ ելույթ ունենալով Կրոնական հարցերի վարչության նիստերի դահլիճում կայացած 7-րդ կրոնական խորհրդի ժամանակ։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։ Ըստ նրա՝ այա կրոնական միասնության վրա տեղի ունեցող հարձակումները նպատակ ունեն խաթարել տարածաշրջանի ներդաշնակությունը։
Էրդողանը նաև նշել է, որ իսլամի դեմ հարձակումները հաճախ քողարկվում են այնպիսի գաղափարախոսությունների ներքո, ինչպիսիք են աթեիզմը, դեիզմը կամ շամանիզմը։ Անդրադառնալով «Թուրքականությունն առանց իսլամի» մասին վերջին բանավեճերին՝ Թորքիայի նախագահը կարծիք հայտնեց, որ նման պատկերացումները հիմնված են իմպերիալիստականշարժառիթների վրա: Ըստ Էրդողանի՝ իսլամն այնպիսի արժեքների աղբյուր է, ինչպիսիք են ընտանիքը, բարոյականությունը, ազատությունը և ազգությունը, ինչը կարևոր է դարձնում Թուրքիայի գոյության և միասնության համար։
Էրդողանը նաև անդրադարձել է թվային բովանդակության և հեռուստատեսային արտադրանքներում կրոնական արժեքների թիրախավորման վերաբերյալ մտահոգություններին։ Ըստ նրա՝ նման պատկերները խարխլում են հասարակության հիմքերը, ուստի հորդորում է պատկան մարմնին՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին (RTÜK), ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ:
Անդրադառնալով կրթությանն ու մտավոր ազատությանը՝ Էրդողանը կարևորել է բաց երկխոսությունն ու բանավեճը աստվածաբանական ֆակուլտետներում՝ խրախուսելով ուսանողներին և գիտնականներին ազատորեն քննարկել ցանկացած թեմա։
Եզրափակելով ելույթը՝ Էրդողանը վերահաստատել է իր համոզմունքը, որ Թուրքիայի միասնությունն ու համերաշխությունը խորապես արմատավորված են իսլամական եղբայրության մեջ։ Նա կոչ է արել պետության և հասարակության հավաքական գործողությունների՝ կրոնական և բարոյական արժեքները պահպանելու շարունակական հարձակումների դեմ՝ ընդգծելով դրանց անփոխարինելի դերը Թուրքիայի հզորության և համախմբվածության պահպանման գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |