Տնտեսական12:24, 28 Նոյեմբեր 2024
Իգդիրում կայացել է թուրք-ադրբեջանական տնտեսական նիստ

Թուրքիայի Իգդիր նահանգում կայացել է Թուրքիա-Ադրբեջան սահմանային նահանգների տնտեսական համագործակցության նիստ: Կողմերը գլխավորապես քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված քայլեր: Խոսվել է նաև տարարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին:
Միջոցառմանը ներկա են գտնվել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության առտրի ու օտարերկրյա ներդրումների հարցերով քաղաքականության վարչության ղեկավար Հազար Բեշիրովը: Ներկա են գտնվել նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պաշտոնյաներ:
Նահանգապետ Թուրանը հայտարարել է, որ հանդիպումն արդյունավետ է. ընդունված որոշումներն էլ ավելի կխորացնեն Թուրքիա-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները։
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր քայլ մեր ընդհանուր ապագայի երաշխիքն է»։
Իգդիրի նահանգապետն անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը՝ ասելով.
«Զանգեզուրի միջանցքը մեծ ներդրում կունենա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև ողջ թուրքական աշխարհի տնտեսական ինտեգրման գործում։ Բացի այդ, Թուրքիա-Նախիջևան գազատարի և Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու նախագծերն էլ ավելի կամրապնդեն մեր համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։

Օմեր Բոլաթը կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկու երկրների տնտեսական ու առևտրային հարաբերությունները։

Ամենախոշոր ներդրումներն արվել են Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի կողմից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |