Հարցազրույց16:16, 29 Նոյեմբեր 2024
Տնտեսագետ. «Մեծ անորոշություն կա, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Թուրքիան ինչ մաքսային քաղաքականություն կվարի»
Շարունակելով հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող տնտեսագետների հետ հարցազրույցների շարքը Ermenihaber.am-ն այս անգամ հարցազրույց է անցկացրել «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի հետ։
- Տիկին Ամիրխանյան, եթե Թուրքիան սահմանը բացի, Հայաստանն ի՞նչ հավանական օգուտներ կամ վնասներ կարող է ունենալ։
- Հարցադրումը բավական գլոբալ է, միաժամանակ և՛ կարևոր, և՛ հետաքրքիր։ Նաև պետք է նշել, որ ոչ միայն կամ ոչ առավելապես տնտեսական բաղադրիչով է այն պայմանավորված։ Նախ հայ-թուրքական սահմանի բացման հարցում և դրա բոլոր գործընթացներում, որոնք ընթանում են այդ համատեքստում, շատ կարևոր, առանցքային խնդիր պետք է արձանագրվի, որ սահմանը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված սահման է և ըստ էության դա Թուրքիայի կողմից արցախյան հիմախնդրով պայմանավորված Հայաստանի նկատմամբ պատժից գործողություն էր։ Ուստի այսպես կոչված կարգավորման պրոցեսների հիմքում պիտի բացառվի համահավասարեցման տպավորությունը։
Եթե սահմանների բացման հարցին մոտենանք ընդհանուր կոնտեքստից, ապա, իհարկե, 21-րդ դարի գլոբալիզացիայի նման մակարդակում փակ սահմանները որևէ կերպ ընկալելի չեն և տնտեսկան հարաբերությունների տեսանկյունից հարևանների միջև փակ սահմանների քաղաքականությունը հարված է առևտրատնտեսական հարաբերություններին։
Ենթադրվում է, որ սահմանների բաց լինելու դեպքում, առևտրաշրջանառությունը կավելանա, բայց այստեղ շատ կարևոր մի «բայց» կա երկու ենթահարցով։ Ի՞նչ կարող ենք արտահանել և ի՞նչ կարող ենք ներմուծել։ Սահմանները թեև փակ են, բայց պետք է նշել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառություն կա։
Այսօրվա նախադեպից ելնելով՝ այստեղ շատ կարևոր բացասական հանգամանք կա, որը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներից ելնելով մենք դեպի Թուրքիա արտահանում ենք ավելի ցածր արժեքի վերամշակման ենթակա ոչ պատրաստի արտադրանք և ներմուծում ենք առավելապես այդ թվում նաև պատրաստի ապրանք, արտադրատեսակ, ինչն արդեն իսկ խնդրահարույց է։ Պատրաստի արտադրանքի մասով Թուրքիայից ներմուծում ենք նաև այնպիսիք, որոնք մենք տեղական արտադրության մեջ ունենք։ Դրանք այլընտրանքային ապրանքներ են և արդեն շատ օբյեկտիվ պատճառներից ելնելով Թուրքիայից ապրանքների գնագոյացման պատճառները մի կողմից, էքսպանսիոնիստական քաղաքականությունը առհասարակ աշխարհի նկատմամբ արտահանման մասով հաշվի առնելով իրենց բավական լուրջ հովանավորչությունը և այլն, այդ ապրանքները, որոնց այլընտրանքը մենք ունենք ի դեմս մեր հայրենական արտադրության մրցակցային, գնային, որակական առումներով շատ ավելի բարձր է։ Այսինքն իրենք արդեն իսկ լուրջ խնդիրներ են առաջացնում մեր շուկայում։
Բաց սահմանների պարագայում, եթե ենթադրենք, որ տնտեսական հարաբերություները ևս կկարգավորեն այդ խնդիրը, ռիսկը փաստորեն էլ ավելի մեծանում են ի դեմս թուրքական ապրանքների բավական բարձր մրցակցության, մրցունակության և մեր տեղական ապրանքների մրցակցությունից դուրս մղելու։
Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել այն հանգամանքը, թե որքանով է իրականում Թուրքիային Հայաստանի շուկան գրավիչ տնտեսական առումով։ Մի փոքր վերապահումով այս հարցին մոտենանք։ Չեմ կարծում թե մենք շատ գրավիչ ենք և առավել ևս չեմ կարծում, որ օրինակ նույն սահմանների բացման պարագայում շատ լուրջ փոփոխություն է լինելու ապրանքային շարժերի, որովհետև ըստ էության մուլտիպլիկատիվ էֆեկտը, մասշտաբի էֆեկտը հայկական շուկայի պարագայում Թուրքիայի համար չի աշխատելու։ Մենք այս առումով շատ գրավիչ չենք, բայց փոխարենը ՀՀ-ի տարածքը բաց սահմանների պարագայում Թուրքիայի համար գրավիչ է տարանցման նպատակով։ Ընդ որում, այստեղ պետք է տարբերակել թուրքական կամ թուրք-ադրբեջանական խոսույթում տարանցումները ինչպես են ընկալվում։ Կասկած չկա, որ դա միջանցքային տրամաբանությամբ տարանցումն է, որը չի ենթադրում մաքսային դասական տարանցում՝ ճանապարհներից եկող օգուտներով, վճարներով և այլնով հանդերձ, ինչպես կա սովորաբար։ Հետևաբար այս պարագայում ևս այդ տարանցման հնարավորությունը, եթե այլ հավասար պայմաններում մեզ համար ևս կարելի էր համարել օգուտ օրինակ ճանապարհներից վճարների գանձումներ և այլն, այսինքն այն ամենը ինչը որ Վրաստանը շատ ակտիվորեն կիրառում է իր տարանցիկ նշանակությամբ հանդերձ։Այդ պարագայում ևս մեզ համար խնդիր է։
Շատ ավելի առանձին ապրանքատեսակների մասով մենք թերևս կարող ենք բախվել վտանգների։ Ես նշեցի հայրենական արտադրության մրցակցային թույլ դիրքերի մասին, բայց շատ լուրջ վտանգ ունենք ի դեմս գյուղատնտեսական ապրանքների և գյուղմթերքի մասով։ Թուրքիան գյուղատնտեսական ապրանքների և արտահանման նկատմամբ հատուկ հովանավորչություն է իրականացնում ու այս պարագայում թուրքական էքսպանսիոն քաղաքականությունը կարող է լուրջ տարածում ունենալ դեպի հայկական շուկա և շատ ահազանգեր կան այդ թվում գյուղատնտեսների, ֆերմերների կողմից, որ նման պարագայում պարզապես գործունեություն չիրականացնելու հարցի առջև կկանգնեն։ Ի դեպ այդ գնահատականները պարզապես օդից վերցված տեսական գնահատականներ չեն,պարբերաբար այս ողջ ընթացքում եղել են իրավիճակներ, երբ օրինակ թուրքական լոլիկը զարտուղի ճանապարհներով հայտնվել է հայկական շուկայում ու շատ հաճախ ոչ էլ ներկայացվել է որպես թուրքական գյուղմթերք։ Բայց ի՞նչ խնդիրների առջև են կանգնել այդ ժամանակ ֆերմերային տնտեսությունները, որոնք զբաղվել են այդ գյուղատնտեսական ապրանքի արտադրությամբ և իրականացմամբ։
- Իսկ ի՞նչ կասեք հնարավորությունների մասով։
- Իսկ հնարավորությունների մասով, թե ինչ կտա մեզ թուրքական շուկան այստեղ ևս առանձնապես մեծ հավակնություններ կարծում եմ պետք չէ ունենալ։ Նախևառաջ ինչ ենք մենք արտահանում, ինչ մրցակցային ապրանք ունենք թուրքական շուկա մտնելու համար։ Այս առումով մեր դիրքերը իրականում շատ թույլ են։ Երկրորդ հանգամանքը ավելի շատ պետք է դիտարկել Թուրքիայի տարանցման հնարավորությունները մեզ համար։ Տեսականորեն լոգիստիկ առումով Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա մեր ճանապարհը կրճատվում է և ենթադրվում է, որ լոգիստիկ ծախսերը այդ պարագայում կկրճատվեն և գնային մրցակցության առումով Եվրոպա արտահանվող ապրանքները կունենան ավելի բարձր մրցակցություն։ Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեզ մոտ Եվրոպայի հետ առևտրաշրջանառության հիմնական խնդիրը ոչ այնքան լոգիստիկ ծախսերն են, որքան որակական չափորոշիչների հետ կապված խնդիրները։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Եվրամիության հետ ժամանակին ունեցել ենք GSP,GSP+ մաքսային բավական արտոնյալ համաձայանգիրը, հնարավորությունը, բայց դրանք մեզ առանձնապես մեծ արդյունքներ չեն տվել, որովհետև որակական առումով մենք չենք կարողացել ապահովել այդ անհրաժեշտ ստանդարտները։ Մի կողմ թողնենք, թե ինչ պատճառներով, ինչ հանգամանքներով է դա տեղի ունեցել և ինչ կարելի էր անել, որ ի վերջո հասնեինք դրան։ Բայց փաստն այն է, որ Եվրամիության, Եվրոպայի հետ մեր առևտրի հիմնական խնդիրը առավելապես հենց դրա ներքո է։
Ուստի այստեղ լոգիստիկ ճանապարհների կրճատման և դրանով լոգիստիկ հարցերի կրճատումը որպես շատ մեծ օգուտ ներկայացնելը իհարկե սխալ է։ Այստեղ մի խնդիր էլ կա ու այդ խնդիրը նրանում չէ, որ աշխարհագրորեն այդ ճանապարհը կարճանում է։ Շատ մեծ անորոշություն կա, թե Թուրքիան ինչ մաքսային քաղաքականություն կվարի մեր նկատմամբ, մեր տարանցման առումով ինչ սակագներ կսահմանվեն, ինչպիսի խտրականություներ կկիրառվեն։ Իսկ այն, որ խտրականություններ կկիրառվեն հաշվի առնելով թշնամական վերաբերմունքը, երևի թե պետք չէ կասկածել։ Այդ առումով գուցե մենք կանգնենք մի իրավիճակի առջև, երբ նույն Վրաստանի տարածքով անցնող ուղիները միևնույն է մնան մեր հիմնական ուղղիները։ Կուզեի նաև մեկ հանգամանք շեշտել։ Այս ամենը չի նշանակում, որ սահմանների բացում պետք չէ։
Սահմանները պետք է բացվեն միանշանակ և ցանկացած պարագայում այդ թվում առևտրատնտեսական հարաբերությունների և բանակցությունների տեսանկյունից երկիրը շատ ավելի ուժեղ դիրքերից կարող է հանդես գալ, եթե ինքը ունի մեկ կամ մի քանի այլընտրանք։ Անկախ թե այդ այլընտրանքների տնտեսական արդյունավետությունը որքան է։ Եթե դու ունես այլընտրանք ապա որևէ կողմի հետ բանակցելիս ավելի ուժեղ դիրքում ես, իսկ եթե չունես այլընտրանք ինչի առջև մենք այսօր կանգնած ենք, բնականաբար քո դիրքերը շատ ավելի թույլ են։ Ուստի որպես այընտրանք իհարկե պետք է ունենալ այդ ամենը, բայց տնտեսական էֆեկտները գնահատելու համար անորոշությունները շատ-շատ մեծ են։ Ինչի մասին, որ խոսում ենք դրանք տեսական պատկերացումների հիման վրա են։
- Իսկ Թուրքիայի տնտեսությանը ի՞նչ կտա սահմանի բացումը։
- Թուրքիայի տնտեսության համար չեմ կարծում, թե հայկական շուկան կամ հայ-թուրքական սահմանի բացումը առանձնապես տնտեսական էֆեկտներ տա։ Չեմ էլ կարծում, որ այնտեղ մեծ տնտեսական սպասումներ իրականում կան՝ ելնելով տնտեսական ասպեկտից։Հայաստանի տնտեսությունը փոքր տնտեսություն է հետևաբար մասշտաբի էֆեկտի տեսանկյունից այն որևէ կերպ գրավիչ չէ։ Կարևոր հանգամանք կա, որ այնուամենայնիվ պետք է այդ մասին նշել։ Հայաստանը Թուրքիայի համար դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միություն։ Այստեղ Թուրքիայի համար իրականում կարող է լինել բավական մեծ շահագրգռվածություն Հայաստանի տարածքով շատ ավելի լավ պայմաններով մուտք ունենան ԵԱՏՄ շուկա։ Դրա ներքո էլ կառաձնացնեմ դեպի ռուսական շուկա՝ հաշվի առնելով Թուրքիայի և ՌԴ-ի միջև սերտ առևտրաշրջանառությունը։ Այս մասով իհարկե կարող է այդ հանգամանքը Թուրքիայի համար լինել գրավիչ։ Բայց Թուրքիայի համար առավելապես գրավիչը այս պահի դրությամբ Հայաստանի տարածքների դիտարկումն է, հնարավոր օգտագործումն է, բայց ոչ դասական տարանցման տրամաբանությամբ, այլ միջանցքային տրամաբանությամբ, ինչը որևէ կերպ մեր պետական շահերի հետ որևէ առնչություն չունի։ Ինչու եմ ասում, որ տնտեսական բաղադրիչը Թուրքիայի համար սահմանների բացման համատեքստում այդքան առավել չէ։ Մենք շատ ցայտուն օրինակ ունենք «Զանգեզուրի միջանցք» կոչվածի համատեքստում, շատ քննարկումներ են իրականացվում և թուրք-ադրբեջանական տանդեմն միջազգային հանրությանը այն ներկայացնում է որպես տնտեսական նախագիծ։ Զուգահեռաբար ունենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը, որն արդեն գործում է, բայց դա մի նախագիծ է, որն իր գնահատման սկզբնական շրջանում ըստ գնահատականների տարեկան 6․5 մլն տոննա բեռնափոխդրում պետք է ապահովեր։ Այս երկաթգծի գործելուց հետո առաջին 5 տարիների ընթացքում մոտ 40 անգամ պակաս բեռնափոխադրում է իրականացվել, քան նախատեսված էր։ Ինչը նշանակում է, որ այս նախագծի նկատմամբ իրականացված ներդրումների հետ գնումը՝ այսինքն տնտեսական էֆեկտիվությունը որևէ կերպ արդարացված չէ։ Տեսեք մենք ինչ հետ գործ ունենք։ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի համատեքստում որքան էլ դա ներկայացվում է որպես տնտեսական առումով նույն Բաքու-Թբիլիսի-Կարսի նախադեպը հաշվի առնելո, հարց է առաջանում, թե որքանով է իրապես այս նախագիծը տնտեսապես շահավետություն ապահովելու Ադրբեջանի ու Թուրքիայի համար։ Արդյոք ապահովելու է բեռնափոխադրումների համարժեք կամ նախապես գնահատված ծավալները թե ոչ։ Հաշվի առնելով, որ ամենայն հավանականությամբ չեն ապահովի մի պարզ պատճառով, որ օրինակ հարավկովկասյան երկաթուղիների տարիների բեռնափոխադրումները գնահատվել են մոտավորապես 1․2մլն տոննա։ Այս պարագայում ակնկալել, որ դրանից շատ ու մեծ ծավալների բեռնափոխադրումներ Հայաստանի տարածքով կարելի է իրականացնել, իհարկե սխալ է։ Հետևաբար գալիս հանգում ենք եզրակացության, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը Թուրքիայի և Ադրբեջանի համար առավելապես պետք է ոչ թե տնտեսական շահավետությունից ելնելու նպատակահարմարությունից ելնելով այլ նաև առաջին հերթին Թուրքիայի պանթուրքիզմի գաղափարների ու լայն տարածաշրջանային նկրտումների համատեքստում։
Ուստի գլոբալից գալով հայ-թուրքական սահմանի բացման Թուրքիայի հնարավոր օգուտների ն թերևս մի կողմ դնենք ԵԱՏՄ-ն, որպես հնարավորություն Թուրքիայի համար այստեղ կարող ենք տնտեսական հնարավոր օգուտներ կանխատեսել, բայց մնացած պարագայում կարծել, որ դա Թուրքիային որևէ տնտեսական լուրջ շահագրգռություն կապահովի, իհարկե սխալ է։ Այստեղ ավելի շատ մենք գործ ունենք թուրքական երազանքների, նկրտումների ու էքսպանսիոնիստական ձգտումների՝ այդ թվում քաղաքական տիրույթում գործընթացների հետ։
- Թուրքական կապիտալի հոսքը ինչպե՞ս կազդի ՀՀ-ի տնտեսության վրա,հնարավոր կլինի՞ այն վերահսկելի դարձնել։
- Այդ հարցը կախված է նրանից, թե ինչ հոսքերի մասին է խոսքը գնալու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կիրականցվի, ինչպիսի հովանավորչություն կիրականցվի կապիտալի ներգրավման համար։ Աշխարհը բավական շատ և զարգացած փորձ ունի կապիտալ հոսքերը վերահսկելի դարձնելու համար։ Օրինակ ինչ-որ գույքի ձեռքբերման համար որոշակի սահմանաչափերի սահմանմամբ, ինչ որ սահմանաչափից ավել կապիտալ հոսքերի կամ ներդրումների համար ինչ-ինչ պահանջների բավարարման տեսքով և այլն։ Այսինքն այդ միջազգային պրակտիկան և փորձը կա։
Ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի քաղաքականություն կիրականացվի և որքանով կարելի կլինի կառավարելի դարձնել այդ ամբողջ պրոցեսը, բայց մենք այստեղ ունենք օրինակը Վրաստանի, որը շատ հաճախ օբյեկտիվորեն այս համատեքստում առաջ է քաշվում։ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան տանդեմը այսպես ասենք, հարաբերությունների որակը և՛ քաղաքական, և՛ ժողովուրդների միջև, և՛ փոխվստահության տեսանկյունից ոչ մի կերպ համեմատելի չեն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։ Այսինքն մեր իրավիճակը շատ ավելի խնդրահարույց է․ կարծում եմ առավել քան հասկանալի։ Բայց միևնույն ժամանակ անգամ այդ պարագայում այսօր վրացական տնտեսությունը թուրք-ադրբեջանական կապիտալի լուրջ էքսպանսիայի ներքո է կանգնած և այդ խնդրի շուրջ Վրաստանում բարձրաձայնում են։ Պատկերացրեք իրավիճակ, երբ դիմացի կողմի նկատմամբ չկա փոխվստահության մակարդակ ու դա պարզապես մեկ ստորագրված փաստաթղթով հնարավոր չէ իրականում ձեռք բերել։ Դա երևի թե դարերի խնդիր է, ու եթե չկա այդ փոխվստահությունը, ապա ավելի վտանգավոր իրավիճակում կարող ենք հայտնվել, քան այսօր գտնվում է Վրաստանը։
- Իսկ ո՞ր ոլորտներում եք տեսնում համագործակցության ներուժ։
- Անկեղծ ասած համագործակցության ներուժ այս պահին որևէ ուղղությամբ չեմ տեսնում, որովհետև էլի եմ կրկնում հայ-թուրքական հարաբերությունների թեկուզ, եթե դիտարկում ենք դրա տնտեսական ասպեկտը, հիմքում ոչ այնքան տնտեսական գործոններն են, որքան քաղաքականն ու անվտանգայինը։
Այնուամենայնիվ, եթե առաջնորդվելիս լինենք ինչ-որ այլ հավասար պայմաններով, ապա կարելի է որոշակի առաջընթաց ունենալ փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորության առումով։
Եվ առհասարակ հաշվի առնելով հանգամանքը, որ գործ ունենք աշխարհագրական հարևանի հետ, փոխգործակցության հնարավորությունները շատ լայն կարող են լինել։ Բայց դա պետք է լինի առաջին հերթին իրական փոխվստահության պայմաններում՝ հանգամանք որն այսօր որևէ կերպ տեսանելի չէ։
Երկկողմանի հարաբերությունների համատեքստում պետք է հաշվի առնել, թե ինչպիսի քաղաքականություն միմյանց նկատմամբ կիրականացնեն երկրները։ Խոսքը մաքսային վարչարարության քաղաքականության մասին է, կարևոր հանգամանք, որ պետք է նշենք։ Մենք որոշակիորեն կաշկանդված ենք եվրասիական տնտեսական միության գործոնով, այսինքն մաքսային վարչարարություն իրականացնելու տեսանկյունից։
Թուրքիան որևէ կերպ այդ կաշկանդիչները չունի, ուստի կարող է շատ ավելի լուրջ պրոտեքցիոնիստական քաղաքականություն իրականացնել մեր նկատմամբ, ինչը թուրքական շուկայի պոտենցիալ հնարավորություները մեզ համար դարձնում է խնդրահարույց։ Փոխարենը մենք, չկարողնաալով համարժեք գործողություններ իրականացնել, կամ պատշաճ մակարդակի գործողությունների սահմանափակման հետևանքով, կարող ենք հակառակ էֆեկտ ստանալ, այսինքն ավելի շատ Թուրքիան կշահի, քան Հայաստանը։ Բայց հայկական շուկայի նկատմամբ Թուրքիայի նկրտումները, սպասելիքները տնտեսական առումով պետք չէ գերագնահատել։ Մաքուր տնտեսական ասպեկտից ելնելով՝ չեմ կարծում, որ հայկական շուկան առանձնապես հետաքրքիր է Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |