Տարածաշրջան15:21, 29 Նոյեմբեր 2024
Արաբական մամուլ. «Անկարայի ավազակախմբերը ոգևորված են Ուկրաինայի պատերազմով»

Արաբական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հալեպում ու Իդլիբում տեղի ունեցող դեպքերը:
Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և տարածքներ գրավել։ Ապստամբների հարձակումն ընդգրկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։ Սիրիայում գտնվող ռուսական բանակը, այդ թվում օդուժը ակտիվորեն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին ետ մղելու հարձակումները:
Այս համատեքստում, թեմային անդրադարձել է Լոնդոնում գործող արաբական «El Ereb» թերթը ուշագրավ դիտարկում է արել:
Պարբերականը նշել է, որ Թուրքիան Դամասկոսի կառավարական ուժերի վրա իր անսպասելի հարձակումներով ուղերձ է հղել Սիրիայի նախագահին, որ վերջինս անարձագանք թողեց թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի նախագահի կոչերը:
Թերթը նկատել է տալիս, որ հարձակումը եղավ այն պահին, երբ «Անկարայի ավազակախմբերը ոգևորված են Ուկրաինայի պատերազմով Ռուսաստանի զբաղվածությունից»:
Նշենք, որ Սիրիայում լայնածավալ հարձակում սկսած սիրիական ընդդիմադիր խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ և շարժվում են դեպի քաղաքի կենտրոն:
Թուրքիայի աջակցությունը վայելող, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը ընդամենը մի քանի օրվա ընթացքում մոտ 400 քռ կմ տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում վերահսկողության տակ է առել։
Հարձակման է ենթարկվել Ալ Նեյրաբ սիրիական ռազմական օդանավակայանը,
Հաղորդվում է նաև, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Ուրմ ալ Սուղրա և Անջարա բնակավայրերը, ինչպես նաև Հալեպի արևմուտքում գտնվող Սիրիայի բանակի ամենամեծ՝ 46-րդ բազան, արգելափակելով նաև Հալեպը Դամասկոսի հետ կապող կարևոր միջազգային մայրուղին։
Որոշ ռուսական տելեգրամյան աղբյուրներ պնդում են, որ Սիրիայի բանակը հակահարձակման է անցել՝ ստանալով ռուսական օդուժի աջակցությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:

Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ։ Կողմերն անդրադարձել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |