Քաղաքական11:43, 29 Նոյեմբեր 2024
Թուրքիայի և Օմանի միջև 500 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել
Նոյմեբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օմանի սուլթան Հեյսեմ բին Թարիքի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել է 10 համաձայնագիր։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում՝ երկկողմ և պատվիրակությունների մակարդակով հանդիպումներից հետո։
Ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը ստորև․
- Օմանի ներդրումային մարմնի և Թուրքիայի ռազմական փոխօգնության կազմակերպության միջև համատեղ ձեռնարկության ստեղծման համաձայնագիր։
- Թուրքիայի ներդրումային գրասենյակի և Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների խթանման նախարարության միջև ներդրումային համագործակցության մասին հուշագիր։
- Գյուղատնտեսության, անասնաբուծության, ձկնորսության և ջրային ռեսուրսների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր։
- Փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ հուշագիր։
- Առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտում համագործակցության համաձայնագիր։
- Կենտրոնական բանկերի միջև փոխգործակցության հուշագիր։
- Աշխատանքի և զբաղվածության ոլորտներում համագործակցության մասին հուշագիր։
- Մշակութային համագործակցության հուշագիր։
- Դիվանագիտական ուսումնասիրությունների և ուսուցման ոլորտում համագործակցության մասին հուշագիր։
- Քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |