Քաղաքական09:28, 02 Դեկտեմբեր 2024
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները։
Ըստ պետքարտուղարության՝ Բլինքենն ու Ֆիդանը շեշտել են Հալեպում բախումների դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքերի և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը:
Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դեմ է տարածաշրջանում անկայունությունը մեծացնող ցանկացած զարգացման՝ նշելով, որ Սիրիայում խաղաղության և անդորրի հաստատման համար կառավարական ուժերի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է հանգուցալուծվի։
Ֆիդանը նաև կարևորել է Գազայում հրադադարի հաստատումն ու հումանիտար օգնության տրամադրումը։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Հարավային Կովկասի հարցերը։
Ֆիդանը Սիրիայի զարգացումները քննարկել է նաև Իրաքի վարչապետի, ՌԴ արտգործնախարարի, Լիբանանի և Կատարի վարչապետերի հետ
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական թելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա։
Ըստ ամենայնի՝ այդ կերպ Անկարան փորձում էր աջակցել «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորմանը, որը, այլ խմբավորումների աջակցությամբ հարձակվում էր Սիրիայի Հալեպ նահանգի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները։
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ այդ օպերացիայով կտրվել է նաև քրդերի վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ-Մանբիչ գիծը:
Աբբաս Արաղչին անդրադարձել է Իրանի և Թուրքիայի միջև տարածաշրջանային ընդհանուր մտահոգություններին:
Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու դրա շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները։
Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |