Քաղաքական16:24, 03 Դեկտեմբեր 2024
Իրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին մեկնել էր Թուրքիա։ Այցից հետո Արաղչին նշել է, որ Թուրքիայի հետ գտնվում են մշտապես սերտ համագործակցության և շփումների մեջ։
Իրանի արտգործնխախարարը մասնավորապես նշել է.
«Տարածաշրջանային հարցերի շուրջ մենք ունենք այնքան ընդհանուր կետեր, որքան տարաձայնություններ։ Համաձայն ենք Թուրքիայի հետ, որ Սիրիան չպետք է դառնա ահաբեկչական կազմակերպությունների ռազմաբազա։ Հանդիպումներ ենք անցկացրել նաև թույլ չտալու համար, որ Սիրիան նորից ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ։ Որոշել ենք այդ շփումները պահպանել ու շարունակել մեր համագործակությունը»։
Արաղչին նաև հավելել է, որ այդ համատեքստում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները դեկտեմբերի 7-8-ը Դոհայում կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովը։
Միջանկյալ նշենք, որ Աստանայի գործընթացի առաջին հանդիպումը մեկնարկել էր 2017 թվականին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |