Քաղաքական16:07, 05 Դեկտեմբեր 2024
Ո՞վ է Թուրքիայի հաջողակ քաղաքական գործիչը

Ստամբուլի «Türkiye Raporu» տնտեսության հետազոտական ընկերությունը, որը ներկայացնում է հասարակության ընկալումը հաճախակի փոփոխվող օրակարգային թեմաների վերաբերյալ, հրապարակել է վերջին հետազոտության արդյունքները։ Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, թե որքան է կազմում Թուրքիայի քաղաքական գործիչների հաջողակության վարկանիշը։
Նշվում է, որ հրապարկված արդյունքները բացահայտում են Թուրքիայի խորացող տնտեսական ճգնաժամի ազդեցությունը քաղաքականության վրա։
Մասնակիցները պատասխանել են հետևյալ «1-10 սանդղակում որքա՞ն հաջողակ եք համարում այս կամ այն քաղաքական գործչին» հարցին։
Հրապարակված ցուցակի 1-ին տեղում 5.8 հաջողության վարկանիշով Անկարայի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Մանսուր Յավաշն է։ 2-րդ տեղում 4.7 հաջողության վարկանիշով Ստամբուլի քաղաքապետ, դարձյալ ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն, իսկ 3-րդ տեղում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
4-րդ տեղում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Օզգյուր Օզելն է 4 միավորով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |