Քաղաքական22:44, 06 Դեկտեմբեր 2024
Թուրքիայի ներկայացուցիչն ընտրվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Դեկտեմբերի 5-6 Մալթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների համաժողովի ընթացքում կառույցի գլխավոր քարտուղար է ընտրվել Թուրքիայի կողմից առաջադրված ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
Նշվում է, որ Սինիրլիօղլուի ընտրությունը Հունաստանի հետ համատեղ իրականացված դիվանագիտության արդյունք է։
Ըստ լրատվականի՝ Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարները համատեղ դիմում էին ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահությանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելով Թուրքիայի, իսկ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավարի պաշտոնում Հունաստանի ներկայացուցչի թեկնածությունը։ Այս ամենը թուրքական մեդիայի կողմից գնահատվել է, որպես թուրք-հունական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող մերձեցման արդյունք։
Ուշագրավ է համարվել նաև այն, որ Սինիրլիօղլուի թեկնածությանը չեն առարկել Կիպրոսը և Հայաստանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |