Ռազմական15:15, 13 Դեկտեմբեր 2024
Բայրաքթար. «Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը»
Թուրքական «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտնել է, որ Թուրքիան զբաղեցնում է անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայի 65%-ը։
Ըստ նրա՝ այդ շուկայի գրեթե 60%-ը պատկանում է միայն «Baykar» ընկերությանը ու ներկայումս աշխարհի ամենամեծ անօդաչու թռչող սարքերի խոշոր հարթակներում է տեղ գտել։
Ըստ Բայրաքթարի՝ «Baykar»-ը վերջին 3 տարվա ընթացքում համարվում է աշխարհի ամենամեծ անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերություն և ներկայումս 3 անգամ ավելի մեծ է, քան ամերիկյան ընկերություններինը։
Բայրաքթարը նաև նշել է, որ ընկերությունը սկսկել է արտադրել Թուրքիայի առաջին անօդաչու թռչող սարքերը դեռևս 2004 թվականից։
Անդրադառնալով «Bayraktar AKINCI»-ին՝ նա նշել է, որ այն ներկայումս արտահանվում է շուրջ 10 երկիր, իսկ «Bayraktar TB2»-ը աշխարհում ամենաշատ արտահանված անօդաչու թռչող սարքն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Զորավարժությունը տևելու է 10 օր: Դրանում ներգրավված են 90 նավ և 50 օդային տեխնիկա:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ առանց մուտքի վիզայի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |