Տնտեսական15:31, 16 Դեկտեմբեր 2024
Տարոն Աճեմօղլու․ «10 տարի կպահանջվի, որպեսզի Թուրքիայի գնաճը իջնի միանիշ թվի»

Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ, դոկտոր պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն Անթալիայում կազմակերպված միջոցառման ժամանակ «21-րդ դարի հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է Թուրքիայի տնտեսության վիճակին։
«Թուրքիան պետք էր գնար գնաճի տեմպերի նվազեցման ճանապարհով։ Եթե այսկերպ դու ավելի արագ ես շարժվում, աշխատավարձերն ավելի շատ են նվազում, իսկ աշխատավարձ ստացողի համար խնդիրը մեծ է։ Եթե դանդաղ ընթանաք, ութից տասը տարի կպահանջվի, որ գնաճը իջնի միանիշ թվի»,-նշել է Աճեմօղլուն:
Ընդգծելով Թուրքիայի տնտեսության անարդյունավետությունը՝ Աճեմօղլուն ասել է․ «Մենք պետք է ապրենք մի երկրում, որտեղ կոռուպցիան ավելի լավ վերահսկվի, որպեսզի կարողանանք պատրաստել/կառավարել մարդկային ռեսուրսները։ Թուրքիան պետք է բարելավի ինստիտուտները։ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը ազդում է 50 տոկոսի վրա։ Եթե նույնիսկ նվազագույն աշխատավարձը բարձրացնեք թե՛ 50 տոկոսի, թե 70 տոկոսի, չեք կարող եկամուտներն ավելացնել։ Իրական խնդիրը արդյունավետությունն է։ Եթե արդյունավետությունը ցածր է, մենք չենք կարող բարելավել բանվոր դասակարգի բարեկեցությունը»։
Տնտեսագետի խոսքով՝ Թուրքիայի խնդիրը միայն գնաճը չէ, արդյունավետությունն է։ «Լրագրողները գրում են գնաճի մասին, սակայն ոչ ոք չի խոսում այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և բնակչության ծերացումը»,-հավելել է նա։
Նրա համոզմամբ՝ Թուրքիան չի կարող ևս 10 տարի ծախսել արդյունավետությունը բարձրացնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։

Նմանատիպ ընկերությունների սնանկացումը և փակվելը հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց գործազրկությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |