Ռազմական15:18, 17 Դեկտեմբեր 2024
Wall Street Journal. «Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության»

Ամերիկյան «Wall Street Journal» թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյանների խոսքերը, գրում է, որ Թուրքիան և իր դաշնակիցները ուժեր են մոբիլիզացնում Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար։ Նշենք, որ վերոնշյալ կազմակերպությունները Թուրքիայի կողմից համարվում են ահաբեկչական։
Հիշատակելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական քաղաքականության և հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությունը՝ նշվում է, որ Անկարան կշարունակի մնալ առանցքային դերակատար սիրիական հարցում, ինչպես եղել է վերջին 14 տարիների ընթացքում։
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին, որի ընթացքում ԱՄՆ-ն ճնշում էր գործադրում զսպվածություն դրսևորելու համար։
«Wall Street Journal»-ը նաև հիշատակում է նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը. «Թուրքիան որքան հնարավոր է շուտ կոչնչացնի ահաբեկչական կազմակերպությունները»։ Ինչպես նաև մեջբերվում է Թուրքիայի արտգործնխարար Հաքան Ֆիդանի հետևյալ հայտարարությունը՝ «Թուրքիայի ռազմավարական նպատակը «YPG»-ի գոյությանը վերջ տալն է ու «YPG»-ն ունի երկու տարբերակ՝ կա՛մ ինքնալուծարվել, կա՛մ ուժով ոչնչացվել»։
Վերոնշյալ հայտարարությունները հիմք են հանդիսացել, որպեսզի «Wall Street Journal»-ը հանգի այն ենթադրությանը, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։

«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական և նախարարության մամուլի խոսնակը հանդես է եկել ամենշաբաթյա մամուլի ասուլիսով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |