Քաղաքական10:46, 19 Դեկտեմբեր 2024
Հաքան Ֆիդան. «Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին»
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և Գազայում տիրող իրավիճակին։
«Մենք պետք է համերաշխություն դրսևորենք տարածաշրջանի երկրների, հատկապես D-8-ի երկու անդամների՝ Եգիպտոսի և Իրանի նկատմամբ Իսրայելի ագրեսիվ վերաբերմունքի դեմ։ Որպես D-8, մենք դեռ հետ ենք մնում մեր իրական ներուժը բացահայտելու հարցում: Մեր երիտասարդ բնակչությունն այս հարցում կարևոր դեր ունի»,-նշել է արտգործնախարարը։
Ըստ Ֆիդանի՝ D-8-ի իրական ներուժը բացահայտելու համար բոլոր անդամները պետք է համակարգված ջանքեր գործադրեն համագործակցությունը մեծացնելու համար։
Անդրադառնալով նաև D-8-ին Ադրբեջանի անդամակցության հարցին՝ Ֆիդանը մասնավորապես նշել է․ «Ադրբեջանի անդամակցությանը լիարժեք աջակցում ենք և հավատում ենք, որ խորհուրդը վաղվա գագաթնաժողովում կառաջարկի վավերացնել այն»։
Նշենք, որ D-8 տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1997-ին։ Դրան անդամակցում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը քննադատել է նրանց, ովքեր հարցականի տակ են դնում Թուրքիայի ներկայությունը Լիբիայում և Սոմալիում՝ նրանց որակելով որպես նեղ մտահորիզոն ունեցողներ:
Թուրքիայի արտգործնախարարը Կահիրեում ելույթ է ունեցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։
Օրակարգային հարցերն են լինելու Իսրայելի գործողություններն ու Սիրիայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
Եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:
Թուրքիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը և նշել, որ երկրները սկսել են կիրառել էլեկտրոնային անցագրեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |