Քաղաքական12:44, 23 Դեկտեմբեր 2024
Սիրիայի նոր արտգործնախարարի ԺՊ-ն կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է սիրիական «SANA» լրատվական գործակալություննը:
Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ այդ քայլն արվել է՝ ի պատասխան սիրիական ժողովրդի՝ միջազգային հարաբերություններ հաստատելու իր ձգտմանը, որոնք խաղաղություն և կայունություն կբերեն։
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել ալ-Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Ուշագրավ է, որ Սիրիայի նորանշանակ արտգործնախարարը կրթություն է ստացել Թուրքիայում՝ մասնավորապես 2022-ին պաշտպանելով մագիստրոսական թեզ Ստամբուլում գտնվող Սաբահաթթին Զաիմի համալսարանում:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության վարչության ղեկավարի պաշտոնում ալ-Շիբանին ակտիվորեն մասնակցել է միջազգային բանակցություններին՝ հանդիպելով ՄԱԿ-ի կազմակերպությունների ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքական գործիչների և դիվանագետների հետ:
Ալ-Շիբանին ծագումով արաբական ընտանիքից է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե շրջանից: Դամասկոսի համալսարանում ստացել է թարգմանչի կրթություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է գագաուզ թուրքերին ինքնավարության օրվա առթիվ
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |