Հասարակական16:21, 24 Դեկտեմբեր 2024
Թուրքիայի ՆԳ նախարար. «Ավելի քան 25.000 սիրիացի վերադարձել է Սիրիա»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ վերջին 15 օրվա ընթացքում 25.000-ից ավելի սիրիացի վերադարձել է Սիրիա։
Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո միայն դեկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գտնվող 7.621 սիրիացի է վերադարձել Սիրիա։
Ըստ նախարարի՝ Թուրքիայում օրինական ճանապարհով գտնվող 4.1 մլն օտարերկրացիներից 2 մլն 920.000-ը սիրիացիներ են։
Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո սիրիացիները վերադառնում են Սիրիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:

Նշվում է, որ քաղաքացիներից մեկը, որն ունի հոգեկան խնդիրներ այդ կերպ ցանկացել է իր բողոքն արտահայտել։

Անթալիայում ընթացող բողոքի ակցիաները Պիկաչուի մասնակցությամբ մեծ տարածում են գտել և քննարկվել թուրքական մեդիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |