Գիտակրթական17:38, 25 Դեկտեմբեր 2024
Թուրք ռեկտորը Բաքվում այցելել է թուրք-ադրբեջանական համալսարան

Թուրքիայի Նիղդե Օմեր Հալիսդեմիրի անվան համալսարանի և Ադրբեջանի տեխնիկական համալսարանի միջև ստորագրվել է հուշագիր՝ կրթությունը, գիտահետազոտական և գիտական գործունեության ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով։ Հուշագիրը ստորագրել են հիշյալ համալսարանների ռեկտորները։
Նշվում է, որ հուշագիրը, որն ընդգրկում է համագործակցություն բազմաթիվ ոլորտներում՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերից մինչև համատեղ նախագծերի իրականացում, նպատակ ունի նաև զարգացնել գիտականուսումնասիրությունները և բարձրացնել ակադեմիական համերաշխությունը:
Նիղդե Օմեր Հալիսդեմիրի անվան համալսարանի ռեկտորը՝ Հասան Ուսլուն այցելել է նաև Բաքվում հիմնված թուրք-ադրբեջանական համալսարան։
Ռեկտոր Ուսլուն թուրք-ադրբեջանական համալսարանի ռեկտոր Վիլայեթ Վալիևի հետ հանդիպմանն ասել է, որ համալսարանի հիմնումը խորհրդանշում է թուրք-ադրբեջանական եղբայրությունը։
«Մենք նպատակ ունենք գիտական և ակադեմիական առումներով շատ կարևոր ծրագրեր իրականացնել՝ էլ ավելի մեծացնելով մեր բուհերի միջև համագործակցությունը։ Հուսանք, որ մեր այս այցը կհանգեցնի նոր քայլերի, որոնք էլ ավելի կամրապնդեն երկու երկրների և թյուրքական աշխարհի կապերը բարձրագույն կրթության ոլորտում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |