Տարածաշրջան16:20, 25 Դեկտեմբեր 2024
Լարված մթնոլորտ Մանբիչում. Թուրքիայի կողմից նոր ռազմագործողության միտումներ
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է, Զինադադարի ավարտից հետո թուրքական հրետանին թիրախավորել է ՍԴՈւ-ի դիրքերը Թիշրին ամբարտակի մոտակայքում:
Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ կոալիցիոն բազաներ ուղարկելով զինամթերքով բեռնված բեռնատարներ և տրանսպորտային ինքնաթիռներ: Հաղորդումները նաև վկայում են, որ ԱՄՆ-ն դիտարկում է Քոբանիում նոր բազա հիմնելու հնարավորությունը:
Այս զարգացումները համընկնում են Քոբանիում Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ դիմադրության մասին ՍԴՈւ-ի հայտարարության հետ, այն շրջանում, որը 2014-ին ականատես էր եղել քրդական ուժերի և ԻՊ-ի միջև ծանր մարտերին:
2016-2019թթ. Թուրքիան իրականացրել է երեք խոշոր գործողություն հյուսիսային Սիրիայում՝ թիրախավորելով ՍԴՈւ-ի և ԻՊ-ի դիրքերը, և տարածաշրջանում տեղակայել է մոտավորապես 16.000-18.000 զինվոր: Հաղորդվում է, որ Թուրքիան պահանջել է Սիրիայի նոր վարչակազմից վերջնականապես լուծել քրդական ուժերի հարցը՝ ակնարկելով նոր ռազմական գործողության հնարավորությունը:
Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել խոշոր քաղաքների նկատմամբ և առաջխաղացում են ունեցել դեպի մայրաքաղաք Դամասկոս: Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը: Այս տեղաշարժը, կարծես թե, արագացրել է տարածաշրջանում քրդական ուժերի հարցը լուծելու Թուրքիայի ծրագրերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Թուրքիայի արևելյան Բալըքշեհիր նահանգի Քարեսիի շրջանում պայթյուցիկ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |