Միջազգային16:15, 03 Հունվար 2025
Թուրքական թերթ․ «Եվրոպայում սառը ցնցուղ. ջերմության միակ աղբյուրը Թուրքիան է»

Մոսկվայի ղեկավարությունը դադարեցրել է Ուկրաինայի տարածքով Եվրոպա մատակարարվող ռուսական գազը, ինչը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի Եվրամիության երկրներում:
Թուրքական «Akşam» թերթը գրում է․ «Ռուսական գազի՝ Եվրոպա մատակարարման դադարեցման արդյունքում Թուրքիան դարձել է բազմաթիվ կենտրոնական եվրոպական երկրների ամենակարևոր ջերմության աղբյուրը: Ռուսաստանի կողմից փականի փակումն ազդել է գազի գների վրա: Եվրոպայում գազի գները հասել են պատմական բարձր մակարդակի»։
Նշվում է, որ Եվրոպայում գազի պաշարները 2021 թվականից ի վեր նվազում են արագ տեմպերով: Ռուսական գազը Եվրոպա փոխադրող հիմնական խողովակաշարերը՝ «Հյուսիսային հոսք 1»-ը, «Հյուսիսային հոսք 2»-ը և «Յամալ-Եվրոպա»-ն անգործության մեջ են, իսկ Ուկրաինայից մատակարարման դադարեցման հետևանքով Թուրքիան դարձել է միակ երթուղին:
«Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը մատակարարման դադարեցումից հետո իր գնահատականում նշեց, որ այս իրավիճակը ԵՄ-ի համար կարճաժամկետ հեռանկարում մատակարարման անվտանգության ռիսկ չի ներկայացնում, բայց հեղուկացված բնական գազի ներմուծման պահանջարկը կարող է աճել և 2025 թվականին հանգեցնել գլոբալ գազի շուկաների ճնշմանը»,- տեղեկացնում է «Akşam»-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |