Քաղաքական11:52, 07 Հունվար 2025
Թուրքիա-Սիրիա սահմանին ցույցեր են. մարդիկ պահանջում են ազատ արձակել PKK-ի առաջնորդին
Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Նուսայբին-Ղամըշլը (Սիրիա) սահմանին 25 օր ի վեր պարբերաբար ցույցեր են անցկացվում:
Մի խումբ մարդիկ Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնում Ռոժավայի (այժմ «Ռոժավայի ինքնավար շրջան») հեղափոխությունը պահպանելու համար:
Թուրքական ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության անդամ, պատգամավոր Սալիհա Այդենիզն այնտեղ ունեցած ելույթում հայտարարել է, որ տեղի ունեցողը պայքար է նաև Թուրքիայի ժողովրդավարացման համար:
«Այսօր Թուրքիայում նոր գործընթաց է սկսվելու: Այդ գործընթացի շարունակակունությունը կապված է Ռոժավայում ձևավորված կարգավիճակի հետ:
Ռոժավայի վրա հարձակումը հարձակում է նաև հյուսիսի, հարավի և արևելքի վրա: Այդ իսկ պատճառով պետք է ընդունել Ռոժավայի կարգավիճակը»,-պնդել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ գործընթացի մասին է խոսքը:
Բացի այդ, Այդենիզը հայտարարել է, որ քրդական հարցը հնարավորինս շուտ պետք է լուծվի և ընդգծել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատության պայմանների ապահովման անհրաժեշտությունը:
«Այն պետք է լուծվի ժողովրդավարական և խաղաղ խոսքերով: Մի կողմից խոսել խաղաղությունից, իսկ մյուս կողմից կոտորելն անկարելի է:
Այո, հանդիպում կա և քանի օր է մեր պատվիրակությունը քաղաքական կուսակցությունների է այցելում: Սակայն զրուցակիցը (Աբդուլլահ Օջալան) իր խոսքն ասել է: Արդեն ընդդիմությունը պետք է տա իր պատասխանը:
Հարգարժան Օջալանի ձևավորած համակարգն այս կեղտոտ համակարգի (նկատի է ունեցել Թուրքիայի իշխանական համակարգը-խմբ.) միակ այլընտրանքն է: Պետք է դիտարկել այս հնարավորությունը:
Այդ իսկ պատճառով պետք չէ սահմանափակվել ոչ միայն հանդիպումներով, այլ պետք է ապահովել ազատության պայմանները: Պարոն Օջալանը հնարավորինս շուտ պետք է ազատ արձակվի՝ խաղաղ պայմանների ապահովման համար»,-եզրափակել է թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ վերջերս Օջալանին ազատ արձակելու և այդպիսով PKK-ի խնդիրը լուծելու առաջարկ-հայտարարությամբ հանդես էր եկել իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին և նույնիսկ օրեր անց վերահաստատել այն, սակայն մինչ օրս Էրդողանի վարչակարգը հրապարակայնորեն չի արձագանքել Բահչելիի խոսքերին, իսկ թե՛ երկրի ներսում և թե՛ դրանից դուրս թեմայի շուրջ խմորումները շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իրաքի և Թուրքիայի առաջնորդների հանդիպմանը Էրդողանը նշել է, որ ջանքեր են գործադրվում, որպեսզի Սիրիայում տեղի ունեցող զարգացումները տարածաշրջանում նոր անկայունություն չառաջացնեն։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Թուրքիայի արտգործնախարարության X-ում կատարած գրառման մեջ օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Նուսայբին-Ղամըշլը սահմանին 25 օր ի վեր պարբերաբար ցույցեր են: Մարդիկ սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնու։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |