Տարածաշրջան16:48, 08 Հունվար 2025
Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի

Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում է իսրայելական «Նագելի» կոմիտեի՝ պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերաբերյալ զեկույցներից մեկում: Տեղեկությունը հայտնել է «The Jerusalem Post»-ը։
Իսրայելի կառավարության կողմից հիմնված վերոհիշյալ կոմիտեն զգուշացրել է, որ օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի նկրտումները կարող են բերել Իսրայելի հետ լարվածության աճին, որն էլ հնարավոր է վերածվի հակամարտության։
«Սիրիայից եկող վտանգը կարող է վերածվել ավելի մեծ վտանգի, քան իրանականը»,- շեշտվում է զեկույցում։
Նշվել է, որ կոմիտեն առաջարկությունները ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին՝ կոչ անելով մշակել համապատասխան ռազմավարություն:
Կոմիտեն առաջարկել է նաև առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
«Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում էական փոփոխությունների։ Դե Իրանը վաղուց մեր ամենամեծ սպառնալիքն է, բայց ի հայտ են գալիս նոր ուժեր, մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչի։ Այս զեկույցը մեզ ցույց է տալիս ճանապարհային քարտեզ՝ ապահովելու Իսրայելի ապագան»,- նշել է Նեթանյահուն:
Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համատեքստում առաջարկվել է ձեռք բերել լրացուցիչ F-15 ամերիկյան արտադրության կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, արդիականացնել եղած ՀՕՊ համակարգերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |