Ռազմական11:33, 08 Հունվար 2025
Թուրքիան նորից սպառնում է քրդական ուժերին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։ Ֆիդանը խոսելով Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) մասին նշել է, որ պետք է վերջ դրվի Սիրիայում նրանց ներկայությանը։
Արտգործնախարարի խոսքով՝ եթե քրդական ուժերը զենքերը վայր չդնեն, ինչպես ասվել էր նախկինում, ապա անհրաժեշտ ռազմական գործողություններ կձեռնարկվեն։
Անդրադառնալով Սիրիայի ժամանակավոր կառավարությանը՝ Ֆիդանն ընդգծել է, որ Սիրիայում առաջնահերթությունը կառավարությունն է, որը կապահովի միջազգային երկխոսությունը։
«Այս պահին թիվ մեկ խնդիրն է ստեղծել կառավարություն, որը կծառայի ժողովրդին և հնարավորինս արագ կապահովի միջազգային շփումները: Ահմեդ Շարան չունի պետության պաշտոնական ղեկավարի կոչում։ Նա նշանակել է 3 նախարար, բայց մշտական կառավարությունը պետք է նշանակվի, քանի որ միջազգային հանրությունը սպասում է այնտեղ օգնություն ցուցաբերելու և տեխնիկական համագործակցության համար»,- եզրափակել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |