Քաղաքական14:39, 09 Հունվար 2025
«Կեցցե‘ Սիրիան նվաճողը». Էրդողանի նկարով պաստառներ Իրանի փողոցներում

Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Մասնավորապես Թավրզի փողոցներում հայտնվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարները, որոնց վրա գրված է եղել. «Yaşasın Şam Fatihi» (Կեցցե Սիրիան նվաճողը):
Միջանկյալ նշենք, որ Սիրիայում իշխանության եկած ուժերը, տարիներ շարունակ աջակցություն են ունեցել Թուրքիայի կողմից և ամուր կապեր պաշտոնական Անկարայի հետ:
Պատահական չէ, որ Թուրքիան առաջիններից էր, ով ողջունեց Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ սակայն պնդելով, որ Անկարան այդ ամենի հետ կապ չունի: Դրան հաջորդել էին նաև Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի, իսկ այնուհետև արտգործնախարարի այցերը Դամասկոս, որոնց ընթացքում հանդիպումներ եղան Սիրիայի իշխանության նոր ղեկավար շրջանակների հետ:
Հիշեցնենք, որ «Fatih» մականուն նաև ուներ Օսմանյան կայսրության Մեհմեդ 2-րդ սուլթանը, ով 1453-ին նվաճել էր Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և անվանափոխել Ստամբուլ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |