Տարածաշրջան11:46, 09 Հունվար 2025
ԱՄՆ-ն Թուրքիային համոզում է զերծ մնալ քուրդ զինյալների դեմ նոր ռազմական գործողությունից

ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային համոզել չսկսել ռազմական գործողություն Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի դա տեղի չունենա», - Փարիզում լրագրողներին ասել է Բլինքենը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի քրդական ուժերին սպառնացել էր ռազմական գործողությունով, եթե նրանք զենքը վայր չդնեն, հատկապես Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Մամուլում նաև շրջանառվում էին լուրեր, թե Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի նոր իշխանության հետ համատեղ կարող են ռազմական գործողություն իրականացնել քուրդ զինյալների դեմ, որոնք դեռ իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի որոշ շրջաններ:
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց հարցերից մեկը Սիրիայի քրդական ուժերն են: ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին համարում է կարևոր գործոն տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Այդ ամենը դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Վերջին տարիներին Թուրքիան մի շարք խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ, որի հետևանքով վերջիններս կրել են լուրջ կորուստներ, այդ թվում տարածքային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |