Հասարակական11:34, 10 Հունվար 2025
ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Սիրիայի մասով հաղորդակցմամբ զբաղվող Մրինալինի Սանթհանամը հայտնել է, որ Եվրամիությունը (ԵՄ) բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա:
ԵՄ-ն բեռները Սիրիայի հյուսիսարևմտյան հատված է հասցրել՝ օգտագործելով Թուրքիայի տարածքը: Բեռների ընդհանուր ծավալը կազմել է 55 տոննա:
Դրանցում եղել են շտապ վիրահատության համար անհրաժեշտ պարագաների 8 հավաքածու, անեսթեզիա իրականացնելու դեղորայք, ներերակային հեղուկներ, ստերիլիզացման նյութեր և դեղորայք, որոնք նախատեսված են համաճարակային հիվանդությունների դեմ պայքարելու համար:
Նշենք, որ ԵՄ-ն 2024-ի դեկտեմբերի 13-ին Սիրիայի համար մեկնարկել է «Հումանիտար օդային կամուրջ» գործողությունը: Վերոհիշյալ բեռները ևս այդ գործողության շրջանակներում են ուղարկվել Սիրիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |