Քաղաքական17:38, 10 Հունվար 2025
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար

Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս կարծիքն է արտահայտված The Wall Street Journal-ում (WSJ) հրապարակված հոդվածում։
Հիշյալ երկրները Սիրիայի նոր վարչակազմին առաջարկել են ֆինանսական և տեխնիկական աջակցություն քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Պարբերականի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով՝ արաբական միապետությունները, Դամասկոսին օգնություն տրամադրելով, ցանկանում են նվազագույնի հասցնել Սիրիայում նոր իսլամիստական շարժումների առաջացման և ահաբեկչական խմբավորումների ակտիվացման ռիսկերը, ինչպիսիք են «Ալ-Կաիդան», «Իսլամական պետություն» և «Մուսուլման եղբայրներ» կառույցները:
«Սաուդյան Արաբիայի նպատակն է հակակշռել Թուրքիայի զգալի ազդեցությունը նոր Սիրիայում»,- գրում է թերթը՝ մեջբերելով Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Ֆավազ Գերգեսի խոսքերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |