Քաղաքական16:51, 13 Հունվար 2025
Գերմանացի վերլուծաբան. «Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու»

Իսրայելական «All Israel News» հայտնի լրատվամիջոցում հրապարակվել է գերմանացի վերլուծաբան Ջոնաթան Ֆեիլդշտեյնի հոդվածը՝ «Եկել է ժամանակը Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու» վերտառությամբ:
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որն ունի ծավալապաշտական նպատակներ։ Անկարայի քաղաքականությունը սպառնում է Եվրոպային։ Ժամանակն է Թուրքիային վտարել ՆԱՏՕ-ից»,-նշել է հոդվածի հեղինակը։
Ընդգծվել է նաև, որ ՆԱՏՕ-ն պետք է ազատվի Թուրքիային պաշտպանելու պատասխանատվությունից հնարավոր հարձակման դեպքում:
Ջոնաթան Ֆեիլդշտեյնը նաև մի շարք հարցադրումներ է առաջ քաշում, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանեն Թուրքիային, եթե օրինակ Ռուսաստանը թուրքական կողմի վարած քաղաքականության պատճառով մի օր որոշի ռազմական գործողություններ սկսել նրա դեմ։
«Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան իր ագրեսիայի պատճառով պոտենցիալ հակամարտության մեջ է դնում ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին, որոնցից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել ՆԱՏՕ-ի գործընկերներին: Ձգտելով ջնջել սահմանները և սպառնալ ու վերահսկել այլ երկրներին՝ Թուրքիան կարող է ամբողջ Եվրոպան ներքաշել ավելի լայն ռեգիոնալ պատերազմի մեջ»,- ահազանգում է գերմանացի վերլուծաբանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |