Տնտեսական16:33, 13 Հունվար 2025
Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում

Թուրքիայի միջազգային ներդրողների ասոցացիան (YASED) և կենտրոնական բանկը հրապարակել են միջազգային ուղղակի ներդրումների տեղեկագիրը։ Ըստ հրապարակված տեղեկագրի` 2024-ի 11 ամսվա ընթացքում Թուրքիայում կատարվել է 9.6 մլրդ դոլարի միջազգային ուղղակի ներդրում։ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3% նվազում։
Միջանկյալ նշենք, որ 2002-ից Թուրքիայում ընդհանուր առմամբ 273 միլիարդի միջազգային ուղղակի ներդրում է արել։
2024-ի միայն նոյեմբերին կատարվել է 1 մլրդ 139 մլն միջազգային ուղղակի ներդրում։
Ամենաշատ ներդրումները կատարվել են տրանսպորտի և պահեստավորման, քիմիական արտադրության և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում։ Հիմնական ներդրողներն են Նիդեռլանդները, Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Շվեյցարիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |