Ռազմական16:11, 14 Հունվար 2025
Թուրքիան տարված է տեղական ռազմարդյունաբերությամբ․ ինչու՞
Ժամանակակից Թուրքիայում մեծ տեղ է տրվում տեղական ռազմարդյունաբերությանը, ինչը հիմնականում կապված է իշխող կուսակցության նկրտումներից, որոնք դրսևորվում են տարբեր ճակատներում՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով իրականացվող ռազմական գործողությունների տեսքով:
Եթե դիտարկենք Թուրքիայի ռազմարդյունաբերական գործարանները, տեղական արտադրանքը և զինանոցի փոփոխություններն աճի տեսանկյունից, պարզ կդառնա դրանց մշտական կայուն աճի տեմպերը:
Դրա վառ ապացույցն այն է, որ եթե 2009-ին Թուրքիայի «Պաշտպանության և օդատիեզերական արդյունաբերության արտադրողների ասոցիացիա»-ի զեկույցի համաձայն՝ ռազմարդյունաբերական ընկերությունների թիվը 116-ն էր, ապա 2023թ. դրությամբ, ըստ ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի, դրանք հասնում են շուրջ 3000-ի, որոնց մոտ ⅙-րդը պաշտոնապես հանդիսանում է թուրքական զինուժի սպառազինության մատակարար։
Ընդ որում, գրեթե անկարելի կլինի գտնել ոլորտի հետ առնչվող այնպիսի մեկին, որը գոնե մեկ անգամ լսած չլինի թուրքական «ASELSAN» և «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունների մասին։ Դրանք գրեթե միշտ հայտնվում են ռազմական հետազոտությունների առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների թվում։
Հարկ է շեշտել, որ թուրքական ռազմարդյունաբերության ամենահիշարժան գովազդը եղել է 44-օրյա պատերազմում, երբ կիրառվում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի՝ Հալուք Բայրաքթարի համատեղ սեփականություն հանդիսացող «Baykar» ընկերության կողմից արտադրված «Bayraktar» հարվածային ԱԹՍ-ները։
Պատերազմի ընթացքում, դրան հաջորդող օրերին և նույնիսկ մինչ օրս, երբ թուրքական վերնախավի կողմից որևէ անդրադարձ է լինում ղարաբաղյան վերջին պատերազմին, հատուկ ընդգծվում է թուրքական ԱԹՍ-ների դերը՝ որը միանշանակ գերագնահատվում է բոլոր պարագաներում։
Պետք հասկանալ և վերլուծել, թե ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան նման ռազմականացմամբ ու թե ի՞նչ հարցեր են դրանք լուծում և կամ կարող են լուծել։
Կարծում ենք ամենից առաջ Թուրքիան փորձում է այդպիսով բարելավել իր դիրքերը՝ հնարավորինս անկախ գործելու բոլոր հարցերում, այդ թվում, նույնիսկ այնպիսի հարցերում, որոնցում նա ստիպված է լինում իր որդեգրած քաղաքականության պատճառով հակադրվել իր ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության։ Այդ դերում հիմնականում հայտնվում են ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Այս քաղաքականությունը դրսևորվում է նաև երբեմն հավաքական Արևմուտքի հետ ավելի ազատ և կոշտ տոնով խոսելու ձևով, երբ թե՛ մեղադրանքները կարող են լինել սուր և թե՛ իրադարձությունները՝ սկանդալային։
Հաջորդ հարցը, որը փորձում է այս կերպ լուծել Թուրքիան, բոլոր կողմերից ուժեղ թվալու և այդ ձևով խնդիրներ լուծելու հնարավորությունն է՝ թեկուզ խոսելով միայն ուժի սպառնալիքի մասին:
Դիցուք կարող ենք դիտարկել վերջերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը Սիրիայում գործող քրդական խմբավորումների դեմ հնարավոր ռազմագործողություն սկսելու մասին, որին իսկույն հաջորդեցին անհանգստություններն ամերիկյան կողմից և ամբողջ միջազգային մամուլը սկսեց խոսել հնարավոր նոր բոթի մասին, որն այնքան էլ սարերի ետևում չէր թվում։ Ինչո՞ւ դա այդքան մեծ արձագանք ստացավ։
Մի պարզ պատճառով․ անկախ նրանից, Թուրքիան կդիմի այդ գործողությանը, թե ոչ, աշխարհը լսեց հնարավոր մի գործողության մասին, որն իրականացնելու համար Թուրքիան ունի բավարար ուժ, ինչին էլ հաջորդեց դա կանխելու և այդպիսով դրա պատճառները վերացնելու գործընթացը: Հենց սրանում էլ ակնհայտորեն դրսևորվեց սպառնալիքի լեզվով խոսելու ունակության հստակ առավելությունը։ Միայն հնարավոր ռազմական ուժի կիրառման մասին խոսելով՝ գնալ այն խնդրի լուծմանը, որը մինչ օրս լուծում չի գտել։
Ներկայացնենք մի փոքրիկ դրվագ։ Երբ հունվարի 7-ին Ֆիդանը հայտարարեց, որ եթե «PKK»-ականները ամբողջությամբ չլքեն Սիրիան, Թուրքիան կանի այն, ինչ անհրաժեշտ է, իսկ դա ռազմական գործողույթունն է, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շտապեց արձագանքել։
«Մենք փորձում ենք անել այնպես, որ Թուրքիան հրաժարվի հնարավոր գործողությունից»։
Եվ հերթական ռազմավարական նպատականերից մեկը, որին ևս ծառայում է ռազմարդյումաբերության տեմպերի նման աճը, աշխարհում Թուրքիայի դերի բարձրացումն է։
Վերջին ժամանակներում արդեն իսկ անկայուն աշխարհում, երբ ռուս-ուկարիանական պատերազմին զուգորդվում են պաղեստինա-իսրայելական պատերազմն ու Սիրիայում տիրող իրավիճակը, Թուրքիան բազմիցս հանդես է եկել կամ որպես բանակցությունների նախաձեռնող կողմ, կամ որպես կողմերից մեկի ակնհայտ պաշտպան ու աջակից։
Ստացվում է, որ Թուրքիան որդեգրել է մի քաղաքականություն, որով փորձում է լինել աշխարհի բոլոր թեժ կետերում՝ դրանցում իր անունն ու դերը հնարավորինս բարձրացնելու համար և ամենևին էլ էական չեն այս պարագայում դրանց արդյունքները, քանի որ սեփական տնտեսության ճգնաժամային իրավիճակում թուրքական պետությունն առևտուր անելու մասին երբեք և երբեք չի մոռանում։
Այս դեպքում բավարարար կլինի արձանագրել այն, որ դեռևս 2009-ին ռազմարդյունաբերության մեկնարկի վաղ շրջանում գտնվող Թուրքիան այժմ սեփական ռազմական կարիքները հոգալուց զատ, իրականացնում է նաև ռազմական արտադրանքի արտահանում։
Թուրքիայի արտահանողների միության տվյալների համաձայն՝ ռազմական արտադրանք արտահանվում է շուրջ 170 երկիր, իսկ դրանց ընդհանուր ծավալը 2023-ին կազմել է 5.5 մլրդ դոլար:
Հարկ է չմոռանալ նաև, որ Թուրքիան ձգտում է լինել «Թյուրքական աշխարհի» ամենաառանցքային երկիրը և թյուրքական պետությունների միջավայրում որոշումների կայացման ամենաուժեղ դերակատարը, ինչի համար ռազմական մեծ ներուժը ևս կարող է խթան հանդիսանալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին անգամ նմանատիպ նման նախաձեռնություն եղել է 2023-ին: Նվիրաբերվել է «COBRA» տիպի 2 մեքենա:
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերության զեկույցի համաձայն՝ ամենաուժեղ բանակն ունի ԱՄՆ-ն, որին էլ հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Էրդողանը և Խուրելսուխին կստորագրեն համագործակցության մասին ավելի քան 10 համաձայնագիր։
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Բեշիքթաշի քաղաքապետի կալանավորումից հետո հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությամբ։
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |