Ռազմական17:42, 14 Հունվար 2025
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի

Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին նվիրաբերելու:
Մասնավորապես նշվում է, որ Թուրքիան երկու երկրների միջև առկա «Սպառազինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի» շրջանակներում «COBRA» տիպի 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի:
Նշվում է նաև, որ դրանց հանձնման-նվիրաբերման արարողությանը մասնակցելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի լոգիստիկ գծով ղեկավար, գեներալ Ֆեթհի Օլթուլուի գլխավորած պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ նմանատիպ նվիրաբերություն Թուրքիան կատարել էր նաև 2023-ին: Այդ ժամանակ Գամբիայի բանակին էր հանձնվել «COBRA» տիպի 2 զրահապատ մեքենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |