Քաղաքական16:53, 15 Հունվար 2025
Էրդողանը սպառնում է YPG-ին. «Եթե չինքնալուծարվեն, չեն կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը:
Էրդողանը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել է Սիրիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև անդրադարձել մինչև դեկտեմբերի 8-ի՝ սիրիական կառավարության հեռանալու պահը, տեղի ունեցած որոշ իրադարձությունների:
Նախ, թուրքական պետության առաջնորդը խոսել է արդեն Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի վարած քաղաքականության մասին՝ նրան մեղադրելով երկրի ներսում առկա խնդիրները բռնությամբ, արյունահեղությամբ ու ճնշումներով լուծելու մեջ:
Էրդողանի խոսքով, Ասադի և իր միջև կայացած հանդիպումներում Սիրիայի նախկին նախագահը պատմել է բարեփոխումներ իրականացնելու մասին, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել:
«Իր հետ ունեցած մեր բոլոր հանդիպումներում Ասադը մեզ բարեփոխում իրականացնելու մասին խոստում էր տալիս, բայց երբեք իր խոսքը չի պահել»,-հավելել է նա:
Բացի այդ, արդեն անդրադառնալով ներկայումս Սիրիայում տիրող իրավիճակին, որպես Սիրիայում ամենամեծ խնդիր որակել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի»-ին (YPG):
Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից ավելի վաղ արտաբերած նույնիմաստ նախադասությամբ սպառնացել է գործողություն իրականացնել Սիրիայում, եթե «YPG»-ականները չինքնալուծարվեն:
«Եթե Սիրիայի բնական ռեսուրսները զավթած «YPG» ահաբեկչական կազմակերպությունը չինքնալուծարվի և զենքերը վայր չդնի, չի կարողանա փրկվել ցավոտ ճակատագրից»:
Հարկ է նկատել նաև, որ Էրդողանը չի մոռացել ակնարկել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին, իրենց որակմամբ, օգնություն տրամադրող կողմերի գոյության մասին:
«Թո՛ղ բոլորը ձեռք քաշեն այս տարածաշրջանից: Մենք մեր սիրիացի եղբայրների հետ միասին ամենակարճ ժամանակահատվածում կջախջախենք թե՛ «DEAŞ»-ին, թե՛ «YPG»-ին և թե՛ մյուս ահաբեկչական կազմակերպություններին»,-զգուշացրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆիդանը «CNN Türk» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե «PKK»-ականներն ամբողջությամբ չլքեն Սիրիան, թուրքական կողմը ռազմական գործողություն կիրականացնի:
Թուրքիան նույնացնում է PKK-ին և YPG-ին, ինչպես նաև պնդում, որ դրանք վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը, ԱՄՆ-ն էլ ի հակառակ շեշտում է, թե ամերիկյան զորքերը Սիրիայում են միայն «Իսլամական պետություն» (ԻՊ/DEAŞ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:
Հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով: Օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել:
Թուրքիայի նախագահը ԱԶԿ խորհրդարանական խմբի հետ հանդիպմանը գրեթե նույնությամբ կրկնել է Ֆիդանի ռազմական գործողություն իրականացնելու մասին սպառնալիքը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին թուրքերեն գրառում է կատարել սոցցանցում։
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Վեց տարվա ընդմիջումից հետո Թուրքիան և Եվրամիությունը ծրագրում են անցկացնել տնտեսական թեմայով բարձր մակարդակի հանդիպում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |