Հոդված15:17, 17 Հունվար 2025
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Թուրքիան ՀԱՄԱՍ-ին աջակցող հայտարարություններով
Հունվարի 15-ին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» արմատական շարժման և Իսրայելի միջև հնարավոր է լինում ձեռք բերել հրադադարի և գերիների փոխանակության մասին համաձայնություն:
Հրադադարի մասին լուրը բոլոր աշխարհամասերի դերակատարների կողմից արժանանում է դրական արձագանքի:
Արձագանքողների թվում է լինում նաև Թուրքիայի կառավարությունը, որը 2023-ի հոկտեմբերի 7-ից՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացման առաջին օրվանից ի վեր բացահայտ կողմնակալությամբ հայտարարությունների մակարդակով աջակցում էր «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողություններին:
Աջակցելու մասին նման ձևակերպումը ավելի քան խոսում է երևույթի իրական բնույթից:
Վերջին լարման համատեքստում Թուրքիան, հայտնելով աջակցություն «ՀԱՄԱՍ» շարժմանը և նույնիսկ դրան որակելով «սեփական տարածքները պաշտպանող դիմադրության խումբ», այդպես էլ իրականում ոչ մի աջակցություն չցուցաբերեց «խմբին»:
Ավելին, հակամարտության սրացման առաջին օրերին, երբ Թուրքիայում ցույցեր էին բռնկվում Պաղեստինի ժողովրդին աջակցելու պահանջով և բարձրաձայնվում «Իսրայելի կողմից Պաղեստինում ցեղասպանություն» իրականացնելու մասին տեսակետները, թուրքական պետության ներկայիս առաջնորդը ստիպված եղավ հայտարարել Իսրայելի հետ 9.5 մլրդ դոլարի առևտրաշրջանառությունն իբր կտրականապես դադարեցնելու մասին:
«Իրադարձությունները, որոնք ծավալվեցին Իսրայելի և Պաղեստինի միջև, անընդունելի են: Իսրայելը սպանել է 40-45 հազար պաղեստինցիների: Մենք՝ որպես մուսուլմաններ, չէինք կարող ձեռքներս ծալած նստել: Մենք ստիպված ենք քայլեր ձեռնարկել և արեցինք այն, ինչ պահանջվում է»:
Այս նախադասությունից, գրեթե բացահայտ կերպով ակնարկվում է Թուրքիայի առաջնորդի հեռահար նպատակի՝ մահմեդական աշխարհին հաճոյանալու ձգտման մասին:
Ինչո՞վ է բացատրվում այս տեսակետը:
Նախ, հարկ է ընդգծել, որ չնայած Էրդողանի նման հայտարարություններին Թուրքիան, այնուամենայնիվ, հակամարտության սրացման ընթացքում Իսրայելի հետ առևտուր արել է, իսկ արաբական երկրներում ներդրումներ փնտրող երկիրը միանշնակ չէր կարող բաց թողել որևէ շանս նրանց հաճոյանալու համար:
Առևտուրը շարունակելու մասին փաստերն էլ խոսում են թուրքական կողմի ոչ անկեղծ հայտարարությունների մասին:
Տարօրինակ է թվում՝ այդ ինչպե՞ս է Թուրքիայի նախագահը հանդուրժել Իսրայելի հետ առևտուրը, եթե մարդկության դեմ գործած հանցագործությունների հարցում նա Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին նույնացնում է Ադոլֆ Հիտլերի հետ։
Մինչ պաշտոնական տվյալները ցույց էին տալիս Իսրայել ուղղակի արտահանման գրեթե դադարեցման մասին, Թուրքիայի արտահանողների միության տվյալները ցույց էին տալիս թուրքական արտահանման զգալի աճ դեպի Պաղեստին։
Այդ տվյալների համաձայն՝ սեպտեմբերին թուրքական արտահանումները Իսրայել գրեթե զրոյացել են, իսկ տարեկան տվյալները ցույց էին տալիս Իսրայել արտահանման 65.3 տոկոս անկում:
Ի հակադրում դրան միայն 2024 թվականի սեպտեմբերին Թուրքիան Պաղեստին էր արտահանել 167,7 միլիոն դոլարի ապրանք՝ 2023թ. սեպտեմբերի 13.8 միլիոն դոլարի համեմատ, ինչն ավել էր 1113 տոկոսով։
Պաղեստինի հետ առևտրի այս կտրուկ աճը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պողպատը, ցեմենտը, տեքստիլը և էլեկտրոնիկան, ենթադրություններ էին առաջացրել, որ թուրքական ապրանքները կարող են Իսրայել մուտք գործել Պաղեստին արտահանման քողի տակ:
Այս և նմանատիպ տվյալների վերլուծությունից հետո Թուրքիայում գործող ընդդիմությունը պարբերաբար էր թուրքական իշխանությանը մեղադրում միայն հայտարարություններով Պաղեստինի կողքին լինելու և իրականում Իսրայելի հետ առևտուր իրականացնելու մեջ:
Այս համատեքստում կարելի է դիտարկել դեկտեմբերին Թուրքիայի առևտրի նախարարության կողմից տարածված զեկույցը, որ հերթականն էր կոչված հերքելու պարբերաբար հնչող նմանատիպ մեղադրանքները:
Դրանում մասնավորապես ասվել էր, թե այն լուրերը, որ Թուրքիան Իսրայել ապրանք է արտահանել, չի համապատասխանում իրականությունը:
Նշվել է, որ Պաղեստին արտահանված ապրանքների 98 տոկոսը այնտեղ է հասել «Իսրայելի կողմից վերահսկվող Հայֆա և Աշդոդ նավահանգիստներով»:
Ուշադրություն է հրավիրվել նաև այն բանի վրա, թե Թուրքիան իբր ստիպված է եղել դիմել այդպիսի քայլի, քանի որ Պաղեստինի ծովափնյա քաղաքները գրավված էին Իսրայելի կողմից: Այս պատճառաբանությունը դժվար թե հավատարժան թվա. ցանկության դեպքում մի՞թե շրջանցման այլ տարբերակներ չկային:
Թուրքիայի պաշտոնական տեղեկատվության ոչ վստահելի լինելու կասկածները կարելի է ավելի ամրապնդել՝ տեսնելով, թե գործողության ինչ ձեռագիր ունի Թուրքիան Հայաստանի հետ առևտրաշրջանառության մասին տվյալներ հրապարակելիս։
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ Թուրքիան իր հանրությունից թաքցնում է ՀՀ-ի հետ ունեցած պաշտոնական առևտրի ցուցանիշները, այսինքն պաշտոնական վիճակագրության մեջ ցույց է տալիս զրո։ Եվ սա այն դեպքում, երբ պատահել է, որ Թուրքիայի Հայաստան է արտահանվել 200--300 մլն դոլարի ապրանք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
2023-ի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ բանավոր առճակատման մեջ գտնվող Թուրքիայի առաջնորդը, թեև խոսքով սահմանափակել, բայց գործով շարունակում էր առևտուրը իսրայելական կողմի հետ:
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Գագիկ Մակարյանի՝ եթե մենք մեր ներքին շուկան պաշտպանենք լրացուցիչ քվոտաներով կամ ներմուծման տուրքերով, որոնք չեն հակասի ԱՀԿ-ի պայմաններին, ապա կլինենք պաշտպանված։
Տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։
2023-ի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ բանավոր առճակատման մեջ գտնվող Թուրքիայի առաջնորդը, թեև խոսքով սահմանափակել, բայց գործով շարունակում էր առևտուրը իսրայելական կողմի հետ:
Թուրքական «Baykar» ընկերության արտադրության «TB-3» անօդաչու թռչող սարքը բարեհաջող թռիչք և վայրէջք է կատարել Թուրքիայի «Anadolu» ամվիֆբիական ռազմանավի վրա:
Թուրքիայի ԱԳՆ. «Այս որոշումը գնահատում ենք որպես կոպիտ սխալ, որը հանգեցնելու է կղզու ռազմականացման գործընթացի սաստկացմանը»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |