Քաղաքական14:23, 20 Հունվար 2025
Էրդողանի նախկին խորհրդական․ «Թուրքիան կարող է բախվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական և «Յենի Շաֆաք»-ի սյունակագիր Այդըն Ունալը պնդել է, որ եթե «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ը (YPG) հրաժարվի զինաթափվել Աբդուլլահ Օջալանի հնարավոր կոչից հետո, Թուրքիան կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ստիպված կլինի բախվել ոչ միայն YPG-ի, այլ նաև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ:
«Պատերազմ, խաղաղություն թե աղետ» վերնագրով իր հոդվածում Ունալն ընդգծել է, որ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) և «Քուրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) շարունակական ներկայությունը սպառնում է Թուրքիայի հեղինակությանը և տարածաշրջանային կայունությանը: Նա առաջարկել է երկու լուծում՝ զինաթափում սիրիական վերահսկողության ներքո կամ ռազմական միջամտություն: Ցանկացած այլընտրանք, ինչպիսին է YPG-ին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելը, աղետալի կլինի Թուրքիայի համար:
Ունալը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է հանգեցնել ներքին քաղաքական անկայունության և վնասել Թուրքիայի միջազգային դիրքերին՝ ընդգծելով ազգային շահերը պաշտպանելու համար վճռական գործողությունների անհրաժեշտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |