Քաղաքական11:53, 20 Հունվար 2025
Թուրքիայի «հաջողակ քաղաքական գործիչների» ցանկը գլխավորում է ընդդիմադիր գործիչը

Ստամբուլի «Türkiye Raporu» հետազոտական ընկերությունը, որը ներկայացնում է հասարակության ընկալումները տարբեր օրակարգային թեմաների վերաբերյալ, հրապարակել է հունվար ամսվա «հաջողակ քաղաքական գործիչների» և «առաջիկա ընտրություններում ո՞ր կուսակցությանը կտաք ձեր քվեն» հարցման արդյունքները։
«Հաջողակ քաղաքական գործիչների շարքում 5.6 միավորով առաջին տեղում Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է։ Երկրորդ տեղում 4.8 միավորով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, իսկ երրորդ տեղում կրկին նույն միավորով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Չորրորդ տեղում 3.8 միավորով ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Օզգյուր Օզելն է, իսկ վերջին տեղում 3.7 միավորով իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելին։
«Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք» հարցին ի պատասխան՝ հարցման մասնակիցների 20.9%-ը քվեարկել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության օգտին, 20.6%-ը Թուրքիայի գլխավոր ընդդմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) օգտին։
Ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) օգտին քվեարկել են հարցման մասնակիցների 8.2%-ը, իշխանական «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHPՃ օգտին քվեարկել են 5.3%-ը, իսկ «Լավ» (İYI) կուսակցությանը՝ 3.5%-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |