Քաղաքական14:01, 21 Հունվար 2025
ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի նշանակումը մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում

Թուրքիայի ընդդմադիր «Sözcü» լրատվամիջոցն անդրադարձել է ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղարին։ Նշենք, որ ԱՄՆ-ում պետքարտուղար է նշանակվել հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, ում նշանակումը տվյալ պաշտոնում մտահոգություններ է առաջացրել Թուրքիայում։ Ընդդիմադիր լրատվամիջոցի նշմամբ՝ Ռուբիոն հայտնի է հակաթուրքական հայտարարություններով, Չինաստանին ուղղված կոշտ քննադատություններով ու Իսրայելին աջակցող ուղերձներով։
«Sözcü»-ն առանձնացրել է Ռուբիոյի՝ Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված հայտարարությունները։
Մասնավորապես Ռուբիոն նշել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան անցում է կատարել ավտորիտար իշխանության և այդ երկրում մարդու իրավունքների խախտումները գնալով ավելանում են։
Նա պնդել էր, որ Էրդողանի կառավարությունը թուլացնում է ժոովրդավարական ինստիտուտները և դա ըստ նրա՝ սպառնում է ՆԱՏՕ-ի արժեքներին և դաշինքի ներդաշնակությանը։
2017-ին Ռուբիոն նշել էր, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես ԱՄՆ-ի դաշնակից, ուրեմն պետք է գործի դաշնակցի պես։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ Թուրքիայի ռազմական գործողություններին՝ Ռուբիոն ընդգծել էր, որ այդ գործողությունները սպառնում են տարածաշրջանի կայունությանը և վնաս հասցնում ահաբեկչության դեմ պայքարին։
Նա նաև նշել էր, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը հակասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հանձնառություններին։ Այս ամենից ելնելով՝ թուրքական լրատվամիջոցը Մարկո Ռուբիոին անվանել է «Թուրքիայի թշնամի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը դժգոհել է Սիրիայում գործող որոշ ուժերի վարքագծից:

Նշվում է, որ բանակցությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն հնարավոր հակամարտությունը կանխելու և տարածաշրջանում ռազմական գործողությունները համակարգելու տեսանկյունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |