Քաղաքական11:40, 21 Հունվար 2025
Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիր կուսակցապետ է ձերբակալվել

Հունվարի 20-ին ձերբակալվել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ կուսակցության» առաջնորդ Ումիթ Օզդաղը: Պարզվել է, որ Անկարայի ռեստորաններից մեկում ձերբակալված Օզդաղը մեղադրվում է «երկրի նախագահին վիրավորելու» և «Ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու» հոդվածների հատկանիշներով:
Տեղի ունեցածին շտապել են արձագանքել Թուրքիայի ընդդիադիր կուսակցությունների ղեկավարները։ Մասնավորապես «Ժողովրադարություն և առաջընթաց կուսակցության» (ԺԱԿ-DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը, դիմելով Թուրքիայի կառավարությանը, ասել է. «Հրաժարվե՛ք, դատական իշխանությունը որպես փայտիկ օգտագործելուց և ազգի վստահությունը պետության նկատմամբ խարխլելուց»:
Թուրքիայի նախկին արտգործնախարար և այժմ ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն էլ իշխանություններին մեղադրել է դատական համակարգը որպես ճնշման գործիք օգտագործելու մեջ։
«Չնայած ես տրամագծորեն դեմ եմ Էրդողանի քաղաքական դիրքորոշմանը և երբեք չեմ համաձայնում նրա պատկերացումներին, այս միջադեպը ակնհայտ միջամտություն է քաղաքականությանը՝ դատական իշխանության ձեռքով»:
Նշենք, որ «Հաղթանակ կուսակցության» առաջնորդը պնդել էր, թե «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իշխանության տարիներին Թուրքիայում աթեիստների (անհավատներ) թիվն ավելացել է 16 տոկոսով:
Բացի այդ նա Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) երկիր ներթափանցման համար մեղադրել էր Էրդողանին՝ նրան վերագրելով տեղի ունեցածի պատասխանատվությունը:
«Էրդողանը հենց նա է, ով հարձակում է գործել թուրք ազգի հավատքի, մշակույթի և պատմության վրա»,-հավելել էր Օզդաղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |