Քաղաքական12:30, 22 Հունվար 2025
Հյուրանոցի հրդեհի կապակցությամբ Թուրքիային ցավակցել է ավելի քան 20 երկիր

Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհը հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Վերջին տվյալներով` 76 մարդու կյանք խլած հրդեհին տարբեր մակարդակներով արձագանքել և Թուրքիային ցավակցել է 23 երկիր: Դրանց թվում են Հունաստանը, Պաղեստինը, Սիրիան, Ֆրանսիան և ՌԴ-ն:
Հունաստանը հրդեհին արձագանքել է նախագահ Կիրիակոս Միցոտակիսի և արտգործնախարարության մակարդակով: Միցոտակիսը X-ում կատարած գրառմամբ դեպքը որակել է «ողբերգական իրադարձություն»:
Պաղեստինը ցավակացական հաղորդագրությունը տարածել է արտգործնախարարության մակարդակով, որում շեշտվել է դժվարին պահերին Թուրքիային և թուրք ժողովրդին աջակցելու մասին:
Ֆրանսիան և Սիրիան ևս արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով են արձագքնել հյուրանոցում բռնկված հրդեհին:
Արտգործնախարար Ժան-Նոել Բարոնը սոցցանում կատարած գրառման մեջ գրել է. «Ֆրանսիան կիսում է թուրք ժողովրդի սուգը», իսկ Սիրիայի նորաստեղծ կառավարության արտգործնախարարությունը վստահեցրել է. «Թե՛ այսօր, թե՛ վաղը իրենք մշտապես թուրք եղբայրների կողքին ենք»:
ՌԴ-ի արձագանքն էլ եղել է նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով: Նա ցավակցական հեռագիրն ուղարկել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նշենք, որ միջազգային կառույցներից ևս ցավակցություններ եղել են: Հրդեհից հետո արձագանքել է նախ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ապա նաև Եվրախորդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |