Ռազմական14:00, 23 Հունվար 2025
Ռեկորդային քանակով զենքի արտահանում Գերմանիայից Թուրքիա
2024-ին Գերմանիայի զենքի վաճառքը կազմել է 13.33 մլրդ եվրո, որից 8.15 միլիարդ՝ Ուկրաինային: Ուկրաինային հաջորդել են Սինգապուրը, Ալժիրը, ԱՄՆ-ն և Թուրքիան: Թուրքիային վաճառված զենքի ծավալը՝ 230.8մլն եվրո, 2006-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Չնայած կառավարության նախընտրական խոստմանը՝ սահմանափակել զենքի արտահանումը, այն սահմանեց նոր ռեկորդ: Թեև Կանաչների կուսակցությունը նախկինում առաջարկել էր զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և միջսահմանային գործողությունների պատճառով, Թուրքիան բարձրացավ 4-րդ հորիզոնական Գերմանիայի զենքի արտահանման ցուցակում: Սեպտեմբերին տնտեսության նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարեց, որ Գերմանիան հաստատել է Թուրքիային հրանոթների, կառավարվող հրթիռների և սուզանավերի մասերի արտահանումը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անցյալ տարի Թուրքիա այցի ժամանակ կանաչ լույս վառեց նաև նախագահ Էրդողանի նախկինում հայտնած 40 «Eurofighter» կործանիչների խնդրանքին: Սպասվում է, որ առաջիկա տարիներին Թուրքիային զենքի մատակարարումները կավելանան:
Իսրայելը նույնպես աչքի է ընկնում որպես Գերմանիայից զենք ներմուծող երկրներից մեկը: Չնայած Գազայում վարած քաղաքականությանը, Իսրայելը 2024-ին Գերմանիայից գնել է 161.1 միլիոն եվրոյի զենք, թեև այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 50%-ով: Գերմանիայի կառավարությունը Իսրայելին զենքի վաճառքը հիմնավորել է Հոլոքոստից բխող պատմական պատասխանատվությամբ և Իսրայելի անվտանգությունը որպես Գերմանիայի պետական քաղաքականության մաս ընդգծելով:
Ձախ կուսակցության անդամ Սևիմ Դաղդելենը քննադատել է Գերմանիայի ռեկորդային զենքի արտահանումը՝ մեղադրելով կոալիցիոն կառավարությանը համաշխարհային պատերազմներ հրահրելու մեջ: Նա նաև պնդել է, որ կառավարությունը մոլորեցնում է հասարակությանը՝ պնդելով, թե ռեկորդային քանակով զենքի արտահանումը կապված է միայն Ուկրաինայի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիային հաջորդում է Իսրայելը՝ 18.8 մլրդ դոլարի F-15 կործանիչների գնումներով։
Ըստ Pentapostagma-ի՝ Թուրքիան ուժեղ նավատրոմ է կառուցում, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում։
Մինչդեռ Գերմանիայի կառավարությունը նախընտրական խոստում ուներ սահմանափակել զենքի վաճառքը Թուրքիային։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայկո Բաղդատը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին և Սիրիայի քրդերի ճակատագրին։
Թուրքիային հաջորդում է Իսրայելը՝ 18.8 մլրդ դոլարի F-15 կործանիչների գնումներով։
Ըստ Pentapostagma-ի՝ Թուրքիան ուժեղ նավատրոմ է կառուցում, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում։
Այս քայլը համընկել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, ինչը ստիպել է եվրոպական երկրներին փնտրել գազի նոր աղբյուրներ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |