Քաղաքական17:59, 23 Հունվար 2025
Թուրք լրագրող. «Օջալանը ցանկանում է հրաժարվել զինված պայքարից»
Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) առաջնորդ-հիմնադիր Աբդուլլահ Օջալանի և ընդդիմության միջև ընթացող բանակցությունները Թուրքիայի հանրային քննարկումների օրակարգում են:
Հունվարի 23-ին մանրամասներ են հրապարակվել նախօրեին Օջալանի և ընդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցության միջև կայացած արդեն 2-րդ հանդիպման վերաբերյալ:
Մասնավորապես թուրքական «Halk TV»-ում «Նոր առավոտ» ծրագրի հաղորդավար, լրագրող Իսմայիլ Քյուչյուքքայան հրապարակել է գործող պատգամորներից մեկի հետ թեմայի շուրջ ունեցած զրույցը:
Ըստ այդմ՝ Օջալանը «DEM»-ի պատվիրակությանն ասել է, որ այժմ ցանկանում հրաժարվել ռազմական գործողություններից և առաջնորդվել խաղաղության ճանապարհով:
«30 տարի շարունակ ապրել եմ զենքը ձեռքիս, սակայն արդեն ցանկանում եմ ծառայել խաղաղությանը:
Մի՛ դատեք մինչ օրս եղած իմ արարքները: Ես այսուհետև ցանկանում այլ գործ կատարել: Ցանկանում եմ ծառայել խաղաղությանը»,-ասել է Օջալանը:
Լրագրողը նաև նշել է, որ չի կարող բացահայտել պատգամավորի անունը, ով իրեն փոխանցել է այս տեղեկությունը, սակայն կգնա այդ քայլին՝ երբ համապատասխան թույլտվությունն ունենա:
Հիշեցնենք, որ 2024-ի հոկտեմբերին Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ/AKP) հետ դաշինքի մեջ գտնվող աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին հանդես էր եկել Թուրքիայի ազգային ժողովի ամբիոնից Օջալանին խոսք տրամադրելու առաջարկությամբ:
Առաջարկը կայանում էր նրանում, որ Օջալանն ինքն անձամբ պետք է զենքերը վայր դնելու կոչով դիմեր «PKK»-ին, ինչի արդյունքում էլ կլուծվեր տասնամյակներ ի վեր շարունակվող թուրք-քրդական խնդիրն ու վերջ կդրվեին ռազմական գործողություններին:
Այս նպատակով 2024-ի դեկտեմբերի 28-ին արդեն իսկ իրականացվել էր առաջին հանդիպումը, իսկ արդեն 2-րդը տեղի ունեցած հունվարի 22-ին:
Թուրքական մամուլում շրջանառվող որոշ լուրերի համաձայն՝ նախատեսվում է նաև 3-րդ հանդիպումը, որից հետո էլ հնարավոր է Օջալանը հանդես գա կամ «PKK»-ն լուծարելու, կամ զենքերը վայր դնելու և կամ Թուրքիայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին կոչով:
Թեմայի շուրջ զարգացումների վերաբերյալ գնահատականներ, ինչպես նաև առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել թուրքագետ Էլեն Քոքչյանի «Արդյո՞ք Օջալանը PKK-ին կոչ կանի զենքերը վայր դնել» հոդվածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչության և Արգենտինայի ավիացիոն վարչության միջև փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել:
Ermenihaber.am-ի հետ զրույցում ակադեմիկոսն անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին, ինչպես նաև Սիրիայում քրդական միավորման ճակատագրին։
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն վճռական են որպես երկու դաշնակից շարունակել իրենց համագործակցությունը փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ ամերիկագետի՝ ԱՄՆ-ի համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի ազդեցության մեծացումը ի վնաս Ռուսաստանի ու Իրանի շահերի։
Նշենք, որ այդտեղ է գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Արտգործնախարարները քննարկել են Սիրիայի վերջին իրադարձությունները և տարածաշրջանային հարցերը։
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանների կողմից բերման ենթարկված անձը ծագումով սիրիացի է:
Ermenihaber.am-ի հետ զրույցում ակադեմիկոսն անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին, ինչպես նաև Սիրիայում քրդական միավորման ճակատագրին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |