Հարցազրույց13:50, 24 Հունվար 2025
Խաղաղ ձևով հնարավո՞ր է լուծել քրդական հարցը․ Զրույց ակադեմիկոս Սաֆրաստյանի հետ

Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP, Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2024-ի հոկտեմբերին խորհրդարանի ամբիոնից խոսել էր այդ երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համաներման մասին։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։
Բահչելիի ելույթը բուռն քննարկումների առիթ և նոր երկխոսության գործընթացի մեկնարկ է դարձել։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Էլեն Քոքչյանը զրուցել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
- Պարոն Սաֆրաստյան, Թուրքիայի աջ ծայրահեղական ազգայնական շարժում կուսակցության առաջնորդը նախորդ տարի հանդես եկավ ՔԲԿ-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը դադարեցնելու կոչով, սակայն դրա համար նախապայման առաջ քաշեց։ Ինչո՞ւ նա հանկարծ որոշեց այդպիսի կոչ անել։
- Շատ կարևոր հարց է սա։ Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ժամանակակից Թուրքիան ձգտում է աշխարհում իր դիրքն ու հեղինակությունը բարձրացնել և արդյո՞ք կարող է լուծել իր ներքին կարևորագույն խնդիրը՝ քրդական հարցը։ Այդ խնդրի մասին արդեն տարիներ շարունակ նաև արտաքին քաղաքական իր արտահայտումն ունի մասնավորապես Սիրիայում։ Այս խնդիրը ծառացած է թուրքական պետականության առջև, թե արդյո՞ք խաղաղ ճանապարհով հնարավոր է լուծում գտնել քրդական հարցին։
Դևլեթ Բահչելիի հնչեցրած այդ կոչը, ըստ իս, պիտի ընկալել որպես թուրքական վերնախավի կողմից քրդական հարցի լուծման ուղղությամբ նոր գործընթաց սկսելու փորձ։ Եղել են փորձեր թուրքական ղեկավարության կողմից, մասնավորապես, հենց Էրդողանի կառավարման շրջանում, որոնք չեն տվել արդյունք։ Հիմա տեսնում ենք՝ հերթական փորձն է արվում։ Իսկ Դևլեթ Բահչելին թուրքական վերնախավի ամենաազդեցիկ մասնակիցներից է, դե իսկ իր կուսակցությունն իշխող ուժի հետ կոալիցիայի մեջ է։ Փորձ է արվում այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծել։
Բահչելիի հայտարարությունը սկզբնական շրջանում միանշանակ չընդունվեց և՛ թուրքական, և՛ քրդական շրջանակների կողմից։ Բայց այդ գործընթացը, ըստ էության, շարունակվեց։ Պետք է ասել, որ հիմա այդ խնդրի լուծման հանգրվանը բավական նշմարելի է։ Մասնավորապես, Օջալանի հետ հանդիպել են քրդամետ կուսակցության գործիչները։
- Լուրեր են շրջանառվում, որ մոտ ապագայում Օջալանը կդիմի իր կուսակիցներին և քուրդ ժողովրդին՝ զենքերը վայր դնելու կոչով։ Դուք դա իրատեսական համարու՞մ եք։
- Նրանց եզրակացությունը հետևյալն է․ փետրվարի 15-ին սպասվում է, որ Օջալանը հանդես գա կոչով՝ ուղղված քրդական շրջանակներին, մասնավորապես «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը», որպեսզի վերջինս նախընտրի խաղաղ ճանապարհով լուծել քրդական խնդիրը։
Օջալանի կողմից ավելի մեղմ հայտարարություն կլինի, բայց իմաստը դա կլինի, որ խաղաղ ճանապարհով լուծում գտնել քրդական հարցին Թուրքիայում։
- Օջալանի հնարավոր կոչը ի՞նչ արձագանք կգտնի Սիրիայի քրդերի շրջանում
- Հիմա դա դարձել է ամենօրյա քաղաքականության խնդիր Սիրիայում։ Սիրիայի հյուսիսում դեռևս գտնվող նախապետական քրդական կազմավորումն իր զինված ստորաբաժանումներն ունի, որոնք ինչպես Թուրքիայի իշխանություներն են պնդում, մաս են կազմում ՔԲԿ-ի զինված ջոկատներին։
Այս տարեսկզբին նույնիսկ օրերն էին նշվում, որ Սիրիայի վարչապետը կարող է հանդես գալ հայտարարությամբ և պահանջել, որ քրդական ջոկատները պաշտոնապես զինաթափվեն Սիրիայում։ Սակայն դա տեղի չունեցավ։ Շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ։ Ես կարծում եմ, որ այստեղ իրենց դերը խաղացին ամերիկացիները։ Մի կողմից հայտնի է, որ ամերիկացիները Սիրիայում կապված այս վերջին իրադարձությունների հետ իրենց զինուժի ներկայացուցիչների թիվը մոտ ավելի քան 2 անգամ ավելացրին՝ 900-ից հացնելով 2000-ի։
Կան տվյալներ, որ ամերիկացիները զենքեր են տեղափոխել և հավանական է, որ դրանք բաժանել են քրդական զինված միավորումներին։ Իմ կարծիքով, ԱՄՆ-ի ճնշման ներքո է, որ Սիրիայի իշխանությունների պաշտոնական վերջնագիրը տեղի չունեցավ։ Իրենց հայտարարություններում և՛ Թուրքիայի պաշտոնատար անձինք, և՛ Սիրիայի ներկայիս ղեկավարությունը մասնավորապես հենց վերջերս Սիիրիայի պաշտպանության նոր նախարարը, հայտարարեցին, որ մոտենում է ժամանակը, որ անպայման քրդական ուժերը զինաթափվեն։ Չանելու դեպքում, դա կարվի ուժով։ Իսկ դրանք միայն հայտարարություններ չեն, այլ կան բազմաթիվ տվյալներ այդ մասին, որ Սիրիայում տեղի են ունենում տեղական բնույթի զինված գործողություններ թուրքամետ զինված ջոկատների և տեղի քրդերի միջև։
Սպասվում է, որ քրդերի զինաթափման վերաբերյալ վերջնագիրը տեղի կունենա հենց փետրվարին։ Ես կարծում եմ, որ թուրքական իշխանությունները ամեն ինչ կանեն, որ որոշակի սինխրոնիզացիա լինի Օջալանի հայտարարության հետ կապված։ Վերջինիս հայտարարությունը ևս սպասվում է փետրվարին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։

Ըստ Մեհմեթ Թաթլըի՝ քանի դեռ Թուրքիայում իշխանության ղեկին Էրդողանն է, պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը լուծում տալ, քանի որ Էրդողանից հետո շատ դժվար կլինի հասնել լուծման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |