Հարցազրույց11:34, 24 Հունվար 2025
Սուրեն Սարգսյան. «ԱՄՆ-ի համար Թուրքիան պրոբլեմատիկ դաշնակից է, բայց դաշնակից է»
Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը թուրք-ամերիկյան հարաբերությունների, սպասվող զարգացումների վերաբերյալ զրուցել է ամերիկագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» նախագահ Սուրեն Սարգսյանի հետ։
- Պրն Սարգսյան, ինչպիսի՞ն էին թուրք-ամերիկյան հարաբերությունները Բայդենի օրոք և, ըստ Ձեզ, ի՞նչ կփոխվի Թրամփի օրոք։
- Ջո Բայդենի վարչակազմի օրոք եղել են ռազմավարական բնույթի երկկողմ հարաբերություններ։ Իհարկե, եղել են որոշ խոչընդոտներ և խնդիրներ, վերջիվերջո, Թուրքիան պրոբլեմատիկ դաշնակից է, բայց դաշնակից է։ Դա շատ լավ հասկանում և գնահատում են Վաշինգտոնում։ Նույնն էլ իրենք են ասում, Բայդենի պետքարտուղարն էլ է նշել, որ չնայած Թուրքիան պրոբլեմատիկ է, բայց այդուհանդերձ դաշնակից է և պետք է աշխատել նրա հետ։ Նույն էլ հիմա է լինելու։
Մի քիչ անկանխատեսելի է Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Այս պահի դրությամբ՝ Թուրքիայի ուղղությամբ հստակ ուղերձներ չեն եղել Թրամփի կողմից, բացի մեկ-երկուսից, որտեղ գովաբանել է Թուրքիայի նախագահին, բայց հստակ ուղերձներ չկան, թե երկկողմ հարաբերություններում ինչ տենդեցներ են լինելու։ Կարծում եմ դեռ ինքն էլ չգիտի, որովհետև դեռ նոր է եկել Սպիտակ տուն և շատ գործընթացների հետ պետք է ծանոթանա։ Այնպես որ մի քիչ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի, բայց ես կարծում, որ դրանք այդուհանդերձ կլինեն դաշնակցային հարաբերությունների ոգով՝ հաշվի առնելով, որ երկու պետությունները ռազմավարական դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի գծով։ Կարծում եմ, որ հարաբերությունները լինելու են այնպիսին ինչպիսին եղել են Թրամփի առաջին նախագահության ժամանակ։ Այո, եղել են որոշակի խնդիրներ, կոշտ հայտարարություններ Թրամփի կողմից, բայց մեծ հաշվով դրանք եղել են ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են։
- Ինչպե՞ս եք տեսնում թուրք-ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանի կոնտեքստում։
- Թուրքիան ունի իր քաղաքականությունը, ԱՄՆ-ն էլ՝ իր։ Այնպես չէ, որ միանշանակ նույն քաղաքական գիծն է և այնպես չէ, որ դրանք ամբողջությամբ համընկնում են կամ համընկնելու են։ Իհարկե, ռազմավարական դաշնակցային տրամաբանության մեջ Միացյալ Նահանգները Թուրքիային ընկալում է այս տարածաշրջանում որպես իր միակ դաշնակից և նաև հակակշիռ Իրանին, բայց դա Հարավային Կովկասին չի վերաբերում։ Առավելապես վերաբերում է Թուրքիա-Իրան հարաբերություններին։
Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա իրականում Միացյալ Նահանգների համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի ազդեցության մեծացումը՝ ի վնաս Ռուսաստանի ու Իրանի շահերի։ Սա շատ տրամաբանական, մրցակցային գործընթաց է, որին մենք ականատես ենք եղել վերջին տարիներին և դեռ ականատես ենք լինելու շատ երկար։
- Պաշտոնական Անկարան մշտապես դժգոհում է ԱՄՆ-ից, որ վերջինս ռազմական և այլ աջակցություն է ցուցաբերում քուրդ զինյալներին: Արդյո՞ք Թրամփը հետ կկանգնի այդ ամենից։
- Քրդերը մեծ հաշվով Միացյալ Նահանգների համար դաշնակից են Մերձավոր Արևելքի ամենատարբեր գործընթացներում։ Եվ այո, Միացյալ Նահանգները ֆինանսավորում է քրդերին, բայց այն պայմանով, որ այդ զենք-զինամթերքը չի կարող որևէ ձևով կիրառվել Թուրքիայի դեմ։ Կարծես թե քրդերը պահում են այդ պայմանը, համենայնդեպս դրա հակառակ ապացույցները դեռևս ներկայացված չեն Թուրքիայի կողմից։
Կարծում եմ, որ այս տենդենցը կարող է շարունակվել և ամեն ինչ կախված է, թե Մերձավոր Արևելքում ինչ վերադասավորումներ կլիեն նախ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո ու նաև ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև կնքված զինադադարից հետո։ Այսինքն վիճակն էապես փոխվում է։
- Թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց է F-16 և F-35 կործանիչների գնումը։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը ի՞նչ լուծումներ կգտնի այդ հարցի համար։
- Ինչ վերաբերում է F-16 և F-35 կործանիչներին, ապա կարծում եմ, որ ամերիկյան նոր վարչակազմն այս առումով գնալու է զիջումների և Թուրքիային հնարավորություն է տալու դրանք ձեռք բերել, որովհետև նախկին վարչակազմը որոշ վերապահումներ ուներ, այդ թվում նաև դրսից եկող ճնշումների ֆոնին։
Այսինքն, տարբեր լոբբիստական ուժեր, մասնավորապես հունական, հայկական, կիպրական լոբբիստները, իհարկե, պայքարում էին, որ դա տեղի չունենա, բայց հիմա քանի որ Թրամփը երկու պալատներում էլ մեծամասնություն ունի, կարծում եմ այդ հարցը կարող է շատ ավելի հեշտությամբ լուծվել՝ ի օգուտ թուրքերի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ի հետ զրույցում ակադեմիկոսն անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին, ինչպես նաև Սիրիայում քրդական միավորման ճակատագրին։
Ըստ ամերիկագետի՝ ԱՄՆ-ի համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի ազդեցության մեծացումը ի վնաս Ռուսաստանի ու Իրանի շահերի։
Ըստ Գագիկ Մակարյանի՝ եթե մենք մեր ներքին շուկան պաշտպանենք լրացուցիչ քվոտաներով կամ ներմուծման տուրքերով, որոնք չեն հակասի ԱՀԿ-ի պայմաններին, ապա կլինենք պաշտպանված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ ամերիկագետի՝ ԱՄՆ-ի համար կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Թուրքիայի ազդեցության մեծացումը ի վնաս Ռուսաստանի ու Իրանի շահերի։
Նշենք, որ այդտեղ է գտնվում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Ermenihaber.am-ի հետ զրույցում ակադեմիկոսն անդրադարձել է Թուրքիայում քրդական հարցի լուծման շուրջ ընթացող զարգացումներին, ինչպես նաև Սիրիայում քրդական միավորման ճակատագրին։
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանների կողմից բերման ենթարկված անձը ծագումով սիրիացի է:
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն վճռական են որպես երկու դաշնակից շարունակել իրենց համագործակցությունը փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |