Տնտեսական13:41, 27 Հունվար 2025
Politico. Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Այդ մասին փոխանցել է ամերիկյան հեղինակավոր «Politico» լրատվամիջոցը:
Այս քայլը համընկել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, ինչը ստիպել է եվրոպական երկրներին գազի նոր աղբյուրներ փնտրել:
Բանակցությունները դադարեցվել էին 2019 թվականին Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի միջև լարվածության պատճառով։ Այնուամենայնիվ, Թուրքիան այժմ նպատակ ունի վերսկսել դրանք։
ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Ֆարուք Քայմաքչին ասել է, որ էներգետիկ համագործակցությունն առանցքային կետ է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Էներգետիկայից բացի օրակարգում են առեւտրային համաձայնագրերը և համատեղ ջանքերն Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:
Դեսպանը նշել է, որ Հարավային գազային միջանցքով արդեն մատակարարվում է 18 մլրդ խորանարդ մետր գազ՝ հիմնականում Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ընդլայնել այդ երթուղին՝ այն կապելով Միջերկրական ծովի ռեսուրսների հետ։
Քայմաքչին ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասն աջակցում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության զարգացմանը՝ ի տարբերություն Կիպրոսի։
«Թուրքիան արդեն իսկ կարևոր դեր է խաղում ռուսական գազի տարանցման գործում Սև ծովի հատակով անցնող «Թուրքական հոսք» խողովակաշարով»,- շեշտել է աղբյուրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Արտահանման ծավալները 2023-ի համեմատ տարեկան կտրվածքով աճել է 1.7%-ով և արտահում կատարվել է աֆրիկյան 56 երկիր։
Վերջին տարիներին թուրքական ընկերություններն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Եգիպտոսի նկատմամբ։
«Türkmengaz» պետական կորպորացիայի ներկայացուցիչների և թուրքական «BOTAŞ» կորպորացիայի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով ի հայտ են եկել հարյուրավոր միկրոբիալիտներ։
«Այդ երկիրը տարածել է իր փափուկ ուժը և հիմնել ազգային ռազմարդյունաբերություն Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում»։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադըքի հետ։
Անկարայում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպումը:
Թուրքիային հաջորդում են Տանզանիան, Լիբանանը, Հունաստանը և Եգիպտոսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |