Տնտեսական13:41, 27 Հունվար 2025
Politico. Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում

Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Այդ մասին փոխանցել է ամերիկյան հեղինակավոր «Politico» լրատվամիջոցը:
Այս քայլը համընկել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետ, ինչը ստիպել է եվրոպական երկրներին գազի նոր աղբյուրներ փնտրել:
Բանակցությունները դադարեցվել էին 2019 թվականին Թուրքիայի և ԵՄ անդամ Կիպրոսի միջև լարվածության պատճառով։ Այնուամենայնիվ, Թուրքիան այժմ նպատակ ունի վերսկսել դրանք։
ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Ֆարուք Քայմաքչին ասել է, որ էներգետիկ համագործակցությունն առանցքային կետ է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Էներգետիկայից բացի օրակարգում են առեւտրային համաձայնագրերը և համատեղ ջանքերն Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:
Դեսպանը նշել է, որ Հարավային գազային միջանցքով արդեն մատակարարվում է 18 մլրդ խորանարդ մետր գազ՝ հիմնականում Ադրբեջանից։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ընդլայնել այդ երթուղին՝ այն կապելով Միջերկրական ծովի ռեսուրսների հետ։
Քայմաքչին ընդգծել է, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասն աջակցում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության զարգացմանը՝ ի տարբերություն Կիպրոսի։
«Թուրքիան արդեն իսկ կարևոր դեր է խաղում ռուսական գազի տարանցման գործում Սև ծովի հատակով անցնող «Թուրքական հոսք» խողովակաշարով»,- շեշտել է աղբյուրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |