Ռազմական11:43, 27 Հունվար 2025
Հունական թերթն անդրադարձել է Թուրքիայի ռազմածովային արդյունաբերությանը

Հունական «Pentapostagma» թերթը հրապարակել է «Թուրքիայի ռազմածովային ուժերն հզորանում են։ Դա Էգեյան ծովում սպառնում է մեր ինքնիշխանությանը» վերնագրով հոդված։ Նշվում է, որ Թուրքիան պատմական բեկում է կատարում ռազմածովային ուժերում՝ առաջնահերթություն տալով տեղական ռազմարդյունաբերությանը։
Հոդվածն անդրադառնում է Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում Թուրքիայի դերին՝ նշելով, որ այն վերածվել է տարածաշրջանային անվտանգության հավասարակշռության կարևոր դերակատարի։ Նկատել է տալիս, որ Թուրքիան Միջերկրական ծովում ամենամեծ ռազմական ծախսեր անող երկրներից է։
Ըստ հունական թերթի՝ Թուրքիան ուժեղ նավատրոմ է կառուցում, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը վերոնշյալ ծովերում և ուշագրավ է այն, որ թուրքական նավաշինարաններում կառուցվում են տեղական արտադրության նավեր ու դրանց թվաքանակը մոտ ապագայում կհասնի 209-ի։ Հոդվածում նաև հիշատակվում է 2025-ին Թուրքիայի ռազմական բյուջեին՝ նշելով, որ այն կազմում է 45.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարիների համեմատ աճել է 11%-ով։
Անդրադառնալով նաև Հունաստանի ռազմարդյունաբերությանը՝ թերթը նշում է, որ երկրում տիրող տնտեսական խնդրիների պատճառով Հունաստանը հետ է մնացել սպառազինության և ռազմաարդյունաբերության ծրագրերից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |