Տնտեսական15:13, 30 Հունվար 2025
Թուրքիայից աֆրիկյան երկրներ արտահանման ծավալները հասնում են ռեկորդային ցուցանիշի

Թուրքիայի արտահանողների խորհուրդը (TİM) հրապարակել է Թուրքիայից Աֆրիկա արտահանման տվյալները։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի արտահանումն աֆրիկյան երկրներ 2024-ին աճել է՝ հասնելով 19 մլրդ 419 մլն դոլարի։ Արտահանման ծավալները 2023-ի համեմատ տարեկան կտրվածքով աճել է 1.7%-ով և արտահում կատարվել է աֆրիկյան 56 երկիր։
Արտահանման 77.3%- ը կատարվել է մայրցամաքի 10 առաջատար երկրներ՝ Ալժիր, Ջիբութի, Մարոկկո, Գանա, Հարավային Աֆրիկա, Լիբիա, Եգիպտոս, Նիգերիա, Սենեգալ և Թունիս: Այս երկրներ, ընդհանուր առմամբ, իրականացվել է 15 մլրդ 14,1 մլն դոլարի արտահանում։
Թուրքայից ամենաշատ արտահանումը (3,5 միլիարդ դոլար) կատարվել է Եգիպտոս, վերջինիս հաջորդում են Մարոկկոն՝ 3.1 մլրդ դոլարով և Լիբիան՝ 2.5 մլրդ դոլար։
Դեպի Աֆրիկա վաճառքը կազմել է Թուրքիայի ընդհանուր արտահանման 7,4%-ը։ Հիմնականում արտահանվել են քիմիական նյութեր, սննդամթերք, էլեկտրաէներգիա, տեքստիլ և այլն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |