Միջազգային12:38, 31 Հունվար 2025
Սիրիայից զորքերի դուրսբերման ԱՄՆ-ի պայմանը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումն է

Թուրքական անկախ «Medyascope» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ռուշեն Չաքըրը «Հորիզոնում կա՞ Թուրքիա-Իսրայել մերձեցում» վերնագրով տեսանյութ է հրապարկել։ Տեսանյութում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ Չաքըրը նշել է, որ այդ երկրների հարաբերությունները պատմության ողջ ընթացքում ունեցել են վերելքներ ու վայրէջքներ։
Վերջին 20 տարվա ընթացքում Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագաիտական ճգնաժամերը և հարաբերությունների կարգավորման գործընթացները դարձել են միջազգային քաղաքականության կարևոր օրակարգային դրույթներից մեկը։
Ըստ խմբագրի՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը և նոր կառավարության ձևավորումը, ԱՄՆ-ում Դոնալդ Թամփի՝ նախագահի պաշտոնում ընտրվելը և Մերձավոր Արևելքի զարգացումներն օրակարգ են բերում «Արդյո՞ք Թուրքիայի ու Իսրայելի միջև կա խաղաղություն» հարցը։
Չաքըրը նշում է, որ իսրայելական «Maariv» թերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման պայմանը Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորումն է։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ այդ պայմանի մասին Թրամփն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Տեսանյութում նաև անդրադառնալով թուրք-իսրայելական տնտեսական հարաբերություններին՝ նա նշել է, որ չնայած այն պնդումներին, թե Թուրքիան ամբողջությամբ խզել է առևտրային և դիվանագիտական կապերն Իսրայելի հետ, բայց «գաղտնի տնտեսական հարաբերությունների» մասին խոսակցությունները շարունակվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |