Մարզական11:44, 03 Փետրվար 2025
«Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք». ակցիա ֆուտբոլային խաղի ժամանակ (Տեսանյութ)

Փետրվարի 2-ին թուրքական հայտնի «Fenerbahçe» ֆուտբոլային ակումբը սեփական հարկի տակ ընդունել էր «Çaykur Rizespor»-ին։ «Fenerbahçe»-ի երկրպագուները հայտնի են քաղաքական և տարատեսակ հարցերի շուրջ իրենց մոտեցումներով ու ֆուտբոլային խաղերի ընթացքում կազմակերպած ակցիաներով։
Խաղի մեկնարկից առաջ «Fenerbahçe»-ի երկրպագուները վանկարկել են «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» ու իրենց աջակցությունը ցույց տվել Թուրքիայի զինված ուժերից հեռացված լեյտենանտներին։
Վերջիններս այն զինվորականներն են, որոնք Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ վանկարկել էին «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», ինչի պատճառով էլ հեռացվել էին Թուրքիայի զինված ուժերից։
Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Փաստորեն «Fenerbahçe»-ի երկրպագուները վերոհիշյալ վանկարկումներով ու կոչերով զորակցություն և հավատարմությունն են հայտնել համակարգից հեռացված լեյտենանտներին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մասնավորապես շեշտվում է, որ Թուրքիան երկար տարիներ ներկայացուցիչ չունի UEFA-ի խորհրդում, իսկ Հայաստանը 4 տարի ժամկետով ունի։

Միջադեպից հետո Ժոզե Մոուրինյոն կարմիր քարտ է ստացել։

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |